This slideshow requires JavaScript.
Filed under: Հասարակություն, Միջոցառումներ | Leave a Comment »
This slideshow requires JavaScript.
Filed under: Հասարակություն, Միջոցառումներ | Leave a Comment »
Դեկտեմբերի 10-ին կայացավ «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների ֆուտզալի 5-րդ հոբելյանական մրցաշարի գավաթների հանձնման արարողությանը: 2011 թվականի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Epress.am թիմը: 2-րդ տեղը գրավեց «Չորրորդ իշխանությունը», 3-րդը`«Երկիր մեդիա» լրատվական թիմերը:
Մրցաշարը կազմակերպել էին «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ: Մրցաշարին աջակցում էին «Կոկա-Կոլա» ՀԲՔ Արմենիա ընկերությունը և Orange Fitness ակումբը Read more »
Filed under: Հասարակություն | Tagged: «Epress.am, «Mamul.am», «Հայկական ժամանակ», «Մեդիամաքս», «Չորրորդ իշխանություն», «Օրդֆիլմ», «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների», «Արմենպրես», «Արևածաղիկ», «Գիտունիկ», «Starsbyart.com», Երկիր մեդիա | Leave a Comment »

«Արևածաղիկ» հաշմանդամության խնդրի լուսաբանման 9-րդ մրցույթի Հատուկ մրցանակը շնորհվեց է Մերի Ալեքսանյանին, www.hra.am առցանց պարբերական «Հարգելի՛ Գրիգոր Ամալյան, բացե՛ք ձեր ականջները, որ լսեք մեր անձայն ձայնը» տեսանյութի համար
Դեկտեմբերի 9-ին կայացավ «Հավասար հնարավորություններ» ԶԼՄ 9-րդ մրցույթի մրցանակաբաշխությունը: Ամենամյա մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելն է:
«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների հայտարարած լավագույն հրապարակման (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն և էլեկտրոնային) ամենամյա «Արևածաղիկ» մրցույթին այս տարի մասնակցել էր 44 լրագրող Երևանից և հանրապետության մարզերից: Ներկայացվել է 60 աշխատանք (40 տպագիր, 5 ռադիո, 15 հեռուստատեսային):
Հանձնաժողովի գնահատմանը կարող էին ներկայացվել 2010 թ. նոյեմբերի 20-ից 2011 թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը, որոնք պետք է հիմնված լինեին հաշմանդամության խնդիրների խոր և Read more »
Filed under: Մրցույթներ | 2 Comments »
Նոյեմբերի 30-ին ժամը 16:30-ին «Միկա» մարզահամալիրում կկայանա «ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների ֆուտզալի 5-րդ հոբելյանական մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Մրցաշարը կազմակերպում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները:
Նախաձեռնության նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների ստեղծման գաղափարը քարոզելն է:
Մրցաշարն արդեն հինգերորդ անգամ իրականացվում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ Read more »
Filed under: Հասարակություն, Միջոցառումներ | Leave a Comment »
«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 10-ը հրավիրում են մասնակցելու «ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների ֆուտզալի 5-րդ հոբելյանական մրցաշարին:
Մրցաշարը կանցկացվի «Միկա» մարզահամալիրում: Կմրցեն լրատվամիջոցներից կազմված թիմերը, որոնց կմիանան նաև մեր ուժեղագույն շախմատիստներից, ըմբիշներից և շուբիզնեսի ներկայացուցիչներից կազմված թիմեր:
Մրցաշարը կազմակերպվում է 5-րդ անգամ: Այն իրականացվում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ. բոլոր խաղերն անշահախնդրորեն սպասարկում են բարձրակարգ մրցավարներ Read more »
Filed under: Միջոցառումներ | Tagged: «ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների», լրատվամիջոցների ֆուտզալի մրցաշար | 1 Comment »
«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները հայտարարում են լուսանկարների մրցույթ «Կրթություն բոլորի համար» խորագրով: Մրցույթին կարող են մասնակցել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի այն ուսանողները, որոնք իրենց պրակտիկան անց են կացնում ներառական կրթություն իրականացնող դպրոցներում:
Մրցույթի նպատակն է բարձրացնել ուսանողների իրազեկությունը ներառական կրթության վերաբերյալ և խթանել ներառական կրթության հանդեպ նրանց ուշադրությունը:
Մրցույթի պահանջն է Read more »
Filed under: Մրցույթներ | Tagged: Լուսանկարների մրցույթ, Կրթություն բոլորի համար | Leave a Comment »
«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները հայտարարում են «Հավասար հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն և էլեկտրոնային) ամենամյա «Արևածաղիկ» մրցույթը այս տարվա համար:Մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է:
Մրցույթին կարող են ներկայացվել 2010 թ. նոյեմբերի 20-ից 2011թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը:
Ընդունման վերջնաժամկետն է 2011թ. նոյեմբերի 21-ը:
Արդյունքները կամփոփվեն, և հաղթող հրապարակումները մրցանակաբաշխության արարողությանը կներկայացվեն Read more »
Filed under: Մրցույթներ | Tagged: հավասար հնարավորություններ, ԶԼՄ մրցույթ | 1 Comment »
Հունիսի 25-ին կայացավ գրոսմայստեր Լևոն Արոնյանի շախմատային սեանսը «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» շախմատի 2-րդ մրցաշարի շրջանակում:
Մրցաշարը կազմակերպել են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համատեղ: Read more »
Filed under: Մրցույթներ | Tagged: «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների», շախմատի մրցաշար, Լևոն Արոնյան | Leave a Comment »
Ապրիլի 29-ին կայացավ «Կրթություն, աշխատանք, արժանապատիվ կյանք» խորագրով ակցիան, որը նվիրված էր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը:
Միջոցառումը նախաձեռնել էին «Հույսի կամուրջ» և «Առաքելություն արևելք» կազմակերպությունները` Դանիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:
Ակցիան մեկնարկեց խաղաղ երթով, որին մասնակցեց ավելի քան 300 հաշմանդամ և ոչ հաշմանդամ մարդ Երևանից և հանրպետության 11 քաղաքներից (Ստեփանավան, Սևան, Կապան, Գավառ, Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան, Բերդ, Սևան, Աբովյան, վարդենիս) : Քայլարշավը սկիզբ առավ Թումանյան փողոցից:
Մասնակիցները կրում էին «Կրթություն բոլորի համար», «Տեղեկատվության մատչելիություն», «Արժանապատիվ կյանք», «Աշխատելու հնարավորություն բոլորին» և այլ կոչերով պաստառներ:
Երթից հետո Գաֆէսճեան քանդակների պարտեզում Read more »
Filed under: Միջոցառումներ | Tagged: «Կրթություն, աշխատանք, արժանապատիվ կյանք» | Leave a Comment »
Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ, այսօր «No Problem» ժամանցի կենտրոնում կայացավ արդեն ավանդույթ դարձած «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրով դարցի 4-րդ մրցաշարը:
«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպություններն արդեն մի քանի տարի է, ինչ միջոցառումն իրականացնում են Հայաստանի դարցի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ և Դանիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Այս տարի միջոցառմանն իր աջակցությունն էր բերել նաև «Վիվա դոն» ընկերությունը:
Սպորտային ավանդական մրցապայքարով կազմակերպիչներն ամփոփեցին կականց միամսյակը և ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրեցին հաշմանդամություն ունեցող կանանց հիմնախնդիրներին Read more »
Filed under: Հասարակություն, Միջոցառումներ, Մրցույթներ | Tagged: «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների», «Վիվա դոն», Հայկ Պետրոսյանն էր(TotalFootball.am), ամվել Ջինանյանը («Երկիր Մեդիա» ՀԸ), Արա Գևորգյան, րոսմայստեր Զավեն Անդրիասյան | Leave a Comment »