Նոյեմբերի 30-ին ժամը 16:30-ին «Միկա» մարզահամալիրում կկայանա «ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների ֆուտզալի 5-րդ հոբելյանական մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Մրցաշարը կազմակերպում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները:
Նախաձեռնության նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների ստեղծման գաղափարը քարոզելն է:
Մրցաշարն արդեն հինգերորդ անգամ իրականացվում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ. բոլոր խաղերն անշահախնդրորեն սպասարկում են բարձրակարգ մրցավարներ: Ֆինանսական աջակցությունը` Դանիայի միջազգային զարգացման գործակալության: Մրցաշարին աջակցում է նաև «Կոկա-Կոլա» ՀԲՔ Արմենիա ընկերությունը:
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 10-ը «Միկա» մարզահամալիրում կմրցեն Արմենպրես, Հայկական ժամանակ, Երկիր մեդիա, Գիտունիկ, Mamul.am, Մեդիամաքս, Չորրորդ իշխանություն, Starsbyart.com, Epress.am, Օրդֆիլմ, Արևածաղիկ լրատվական թիմերը, որոնց կմիանա նաև մեր ուժեղագույն շախմատիստների կազմված թիմը:
This slideshow requires JavaScript.
Filed under: Հասարակություն, Միջոցառումներ


