
«Արևածաղիկ» հաշմանդամության խնդրի լուսաբանման 9-րդ մրցույթի Հատուկ մրցանակը շնորհվեց է Մերի Ալեքսանյանին, www.hra.am առցանց պարբերական «Հարգելի՛ Գրիգոր Ամալյան, բացե՛ք ձեր ականջները, որ լսեք մեր անձայն ձայնը» տեսանյութի համար
Դեկտեմբերի 9-ին կայացավ «Հավասար հնարավորություններ» ԶԼՄ 9-րդ մրցույթի մրցանակաբաշխությունը: Ամենամյա մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելն է:
«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների հայտարարած լավագույն հրապարակման (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն և էլեկտրոնային) ամենամյա «Արևածաղիկ» մրցույթին այս տարի մասնակցել էր 44 լրագրող Երևանից և հանրապետության մարզերից: Ներկայացվել է 60 աշխատանք (40 տպագիր, 5 ռադիո, 15 հեռուստատեսային):
Հանձնաժողովի գնահատմանը կարող էին ներկայացվել 2010 թ. նոյեմբերի 20-ից 2011 թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը, որոնք պետք է հիմնված լինեին հաշմանդամության խնդիրների խոր և համակողմանի ուսումնասիրության վրա, վեր հանեին հաշմանդամություն ունեցող մարդկանց հիմնախնդիրները` ներկայացնելով դրանց հաղթահարման դրական օրինակներ, նպաստեին նրանց համար հավասար հնարավորությունների ստեղծման գաղափարին և պահպանեին հաշմանդամություն ունեցող մարդկանց նկարահանելու և ձայնագրելու էթիկան:
Թեև այս տարի ներկայացված էին նաև մուլտիմեդիային նյութեր, ժյուրին բոլոր աշխատանքները գնահատեց` ելնելով արդեն իսկ սահմանված անվանակարգերից և դասական մեդիայի չափանիշներին համապատասխան, նոր անվանակարգերը թողնելով հաջորդ` 2012-ի համար:
«Լավագույն տեսանյութ» անվանակարգում 1-ին մրցանակին արժանացավ «Շողակաթ» հեռուստաընկերության լրագրող Լիանա Մինասյանը, 2-րդ մրցանակը շնորհվեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հասմիկ Սմբատյանին` ներկայացված տեսանյութի համար: «Ար» հեռուստաընկերության լրագրող Արմինե Օլեյանն արժանացավ 3-րդ մրցանակին:
Գնահատող հանձնաժողովը «Լավագույն տպագիր նյութ» անվանակարգում 1-ին մրցանակ չշնորհեց: 2-րդ մրցանակին արժանացավ Արփի Մաղաքյանը` haynews.am, 3-րդ մրցանակին` Փառանձեմ Հովհաննիսյանը` «Մեդիալաբ» լրատվական կայքերից:
Խրախուսական մրցանակների արժանացան «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Աննա Հայրապետյանը, «Անկախ» շաբաթաթերթի լրագրող Անի Գասպարյանը և Մանե Գրիգորյանը` haynews.am լրատվական-վերլուծական ինֆորմացիոն կայքից:
«Լավագույն ռադիոնյութ» անվանակարգում մրցանակներ չշնորհվեցին:
Հատուկ մրցանակը շնորհվեց Մերի Ալեքսանյանին` hra.am առցանց պարբերականում զետեղված «Հարգելի՛ Գրիգոր Ամալյան, բացե՛ք ձեր ականջները, որ լսեք մեր անձայն ձայնը» նյութի համար:
Մրցանակաբաշխության ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շնորհակալագիր հանձնեց «Առավոտ» օրաթերթին հաշմանդամության խնդիրը պարպերաբար լուսաբանելու և հավասար հնարավորությունների գաղափարի տարածմանը հետամուտ լինելու համար:
This slideshow requires JavaScript.
Filed under: Մրցույթներ



ապրեեեեեեեեեեեեեեեեք, լավ նյութերը միշտ էլ գնահատվում են, բայց այդ թեմաների շուրջ համոզված եմ, ոչ մի լրագրող մրցաակ ստանալու համար չէ, որ գրում է:
[...] Մրցանակաբաշխության ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շնորհակալագիր հանձնեց «Առավոտ» օրաթերթին հաշմանդամության խնդիրը պարպերաբար լուսաբանելու և հավասար հնարավորությունների գաղափարի տարածմանը հետամուտ լինելու համար: krtutyun.wordpress.com [...]