Դեկտեմբերի 10-ին կայացավ «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների ֆուտզալի 5-րդ հոբելյանական մրցաշարի գավաթների հանձնման արարողությանը: 2011 թվականի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Epress.am թիմը: 2-րդ տեղը գրավեց «Չորրորդ իշխանությունը», 3-րդը`«Երկիր մեդիա» լրատվական թիմերը:
Մրցաշարը կազմակերպել էին «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ: Մրցաշարին աջակցում էին «Կոկա-Կոլա» ՀԲՔ Արմենիա ընկերությունը և Orange Fitness ակումբը:
Նախաձեռնության նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելն է: Հենց այս է պատճառը, որ արդեն ավանդույթ դարձած մրցաշարին մասնակցում են լրատվամիջոցների ներկայացուցիչներից կազմված թիմերը:
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 10-ը իրենց ուժերը չափեցին 12 թիմ` «Արմենպրես», «Հայկական ժամանակ», «Երկիր մեդիա», «Գիտունիկ», «Mamul.am», «Մեդիամաքս», «Չորրորդ իշխանություն», «Starsbyart.com», «Epress.am, «Օրդֆիլմ», «Արևածաղիկ» լրատվական թիմերը, որոնց միացել էր նաև մեր ուժեղագույն շախմատիստներից կազմված թիմը:
Փակման արարողությանը մասնակիցներին ողջունեց «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը.
- Շնորհավորում եմ բոլորիս, որովհետև այս մրցաշարին չկան հաղթողներ և պարտվողներ, հաղթում է գաղափարը: Դեկտեմբերի 10-ը նաև մարդու իրաավունքների միջազգային օրն է: Եվ հատկանշական է, որ հենց այսօր ենք ամփոփում մրցաշարի արդյունքները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը նշեց, որ նախարարությունն ամեն տարի բարի նախանձով է հետևում մրցաշարին.
- Գուցե հաջորդ տարի մենք էլ մեր թիմով մասնակցենք և խաղանք հանուն հավասար հնարավորությունների:
«Կոկա-Կոլա Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի տնօրեն Արա Բրուտյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և հավելեց.
- Մեր ընկերությունը միշտ կարոևրում է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությունը և շատ ուրախ ենք, որ արդեն 4-րդ տարին է, կարողանում ենք աջակցել այս մրցաշարին:
Եզրափակիչ խաղին հաջորդած մրցանակաբաշխության ժամանակ մրցանակներ հանձնվեցին նաև տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված մասնակիցներին.
Լավագույն դարպասապահ` Արթուր Առաքելով, «Չորրորդ իշխանություն»
Լավագույն պաշտպան` Էդուարդ Հայրապետյան, «Մեդիամաքս»
Լավագույն կիսապաշտպան` Սամվել Ջինանյան, «Երկիր մեդիա»
Լավագույն հարձակվող` Արամ Արոյան, epress.am
Մրցաշարի լավագույն գոլի հեղինակ` Դավիթ Նազարյան, epress.am
Մրցաշարի լավագույն ռմբարկու` Արտավազդ Գրիգորյան (8 գնդակ), «Երկիր մեդիա»
Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ` Դավիթ Նազարյան, epress.am
Մրցաշարը լավագույնս լուսաբանելու համար շնորհակալագրեր ստացան «Չորրորդ իշխանություն» և epress.am լրատվամիջոցները:
Մրցաշարի հաղթողին ու մրցանակակիրներին ինչպես նաև անհատական անվանակարգերում հաղթողներին բրենդային նվերներ հանձնեց Կոկա կոլա ընկերությունը: Չեմպիոնի համար նվերներ էր պատրաստել նաև Օրանժ թենիսի և ֆիթնեսի ակումբը:
This slideshow requires JavaScript.
Filed under: Հասարակություն Tagged: | «Epress.am, «Mamul.am», «Հայկական ժամանակ», «Մեդիամաքս», «Չորրորդ իշխանություն», «Օրդֆիլմ», «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների», «Արմենպրես», «Արևածաղիկ», «Գիտունիկ», «Starsbyart.com», Երկիր մեդիա


