Դրամաշնորհային մրցույթ ԲՈՒՀ-երի համար

«Կրթություն բոլորի համար» ծրագրիշրջանակում հաշմանդամության հիմնախնդրի մասին իրազեկության բարձրացմանը նվիրված դրամաշնորհային ծրագրի հայտարարություն ՀՀ ԲՈՒՀ-երի համար

«Հույսի կամուրջ» հասարակական  կազմակերպությունը և «Առաքելություն Արևելք» դանիական օգնության և զարգացման միջազգային կազմակերպությունը ՀՀ  հետ համատեղ հայտարարում եմ դրամաշնոհային ծրագրի մրցույթ Հայաստանի պետական և հավատարմագրված ԲՈՒՀ-երի համար: Ծրագրերը պետք է ուղղված լինեն հաշմանդամության խնդրի մասին իրազեկության բարձրացմանը և նպաստեն հավասար հնարավորությունների ստեղծման գաղափարի տարածմանը: Ծրագրի շրջանակում կարող են կազմակերպվել հանդիպում-քննարկումներ, ֆիլմի դիտումներ և այլ միջոցառումներ` ուղղված

Շարունակել կարդալ

«Հավասար հնարավորություններ» հաշմանդամության թեմայով ԶԼՄ 10-րդ մրցույթը

«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները հայտարարում են «Հավասար հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, ֆոտոպատմություն, մուլտիմեդիա և էլեկտրոնային) ամենամյա «Արևածաղիկ» մրցույթն այս տարվա համար: Մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է:

Մրցույթին կարող են ներկայացվել 2011 թ. նոյեմբերի 20-ից 2012թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը:

«Կրթություն բոլորի համար» լուսանկարների մրցույթ ՀՊՄՀ ուսանողների համար

«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները հայտարարում են լուսանկարների մրցույթ «Կրթություն բոլորի համար» խորագրով: Մրցույթին կարող են մասնակցել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բոլոր ուսանողները:

Մրցույթի նպատակն է բարձրացնել ուսանողների իրազեկությունը ներառական կրթության վերաբերյալ և խթանել ներառական կրթության հանդեպ նրանց ուշադրությունը:

Մրցույթի պահանջն է ներկայացնել հաշմանդամ կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության գործընթացը ներառական կրթություն իրականացնող դպրոցներում Շարունակել կարդալ

Ֆուտզալի 5-րդ մրցաշարի պատմությունը starsbyart.com-ի լուսանկարներում

This slideshow requires JavaScript.

Չեմպիոնը մնում է չեմպիոն…

Դեկտեմբերի 10-ին կայացավ «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների ֆուտզալի 5-րդ հոբելյանական մրցաշարի գավաթների հանձնման արարողությանը: 2011 թվականի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Epress.am թիմը: 2-րդ տեղը գրավեց «Չորրորդ իշխանությունը», 3-րդը`«Երկիր մեդիա» լրատվական թիմերը:

Մրցաշարը կազմակերպել էին «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ: Մրցաշարին աջակցում էին «Կոկա-Կոլա» ՀԲՔ Արմենիա ընկերությունը և Orange Fitness ակումբը Շարունակել կարդալ

Ամփոփվեց «Հավասար հնարավորություններ» լրատվամիջոցների 9-րդ մրցույթը

‎«Արևածաղիկ» հաշմանդամության խնդրի լուսաբանման 9-րդ մրցույթի Հատուկ մրցանակը շնորհվեց է Մերի Ալեքսանյանին, http://www.hra.am առցանց պարբերական «Հարգելի՛ Գրիգոր Ամալյան, բացե՛ք ձեր ականջները, որ լսեք մեր անձայն ձայնը» տեսանյութի համար

Դեկտեմբերի 9-ին կայացավ  «Հավասար հնարավորություններ» ԶԼՄ 9-րդ մրցույթի մրցանակաբաշխությունը: Ամենամյա մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելն է:

«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների հայտարարած լավագույն հրապարակման (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն և էլեկտրոնային) ամենամյա «Արևածաղիկ» մրցույթին այս տարի մասնակցել էր 44 լրագրող Երևանից և հանրապետության մարզերից: Ներկայացվել է 60 աշխատանք (40 տպագիր, 5 ռադիո, 15 հեռուստատեսային):

Հանձնաժողովի գնահատմանը կարող էին ներկայացվել 2010 թ. նոյեմբերի 20-ից 2011 թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը, որոնք պետք է հիմնված լինեին հաշմանդամության խնդիրների խոր և Շարունակել կարդալ

Մեկնարկում է ֆուտզալի 5-րդ մրցաշարը

Նոյեմբերի 30-ին ժամը 16:30-ին «Միկա» մարզահամալիրում կկայանա «ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների ֆուտզալի 5-րդ հոբելյանական մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Մրցաշարը կազմակերպում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները:

Նախաձեռնության նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների ստեղծման գաղափարը քարոզելն է:

Մրցաշարն արդեն հինգերորդ անգամ իրականացվում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ Շարունակել կարդալ