Ներառական կրթություն

Երևանի թիվ 27 դպրոցում առաջինը ներդրվեց ներառական կրթության փորձըԿրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին համակարգված պրոֆեսիոնալ աջակցություն ցուցաբերելու գիտակցությամբ «Հույսի կամուրջ» ՀԿ-ն ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ 2001-ին առաջինը Հայաստանում սկսեց ներառական կրթության ծրագիրը:

Այսօր արդեն ներառական կրթության «Հույսի կամուրջի» փորձը դարձավ այն հիմքը, որի վրա երկրում մշակվեցին ներառական կրթության քաղաքականությունը, օրենքը և ռազմավարությունը: Ներառական կրթությունն այլևս կրթութական քաղաքականության մաս է և կշարունակվի Հայաստանի Հանրապետությունում, անշուշտ` «Հույսի կամուրջ» կազմակերպության շարունակական գործուն մասնակցությամբ:

Ի՞նչ ասել է ներառական կրթություն

Ներառական կրթությունը կրթական այնպիսի ծրագիր է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների նկատմամբ, ապահովում է հավասար վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական համակարգում ստեղծում է ուրույն պայմաններ առանձնահատուկ կրթական կարիքներ ունեցող անձանց համար:

Ներառական կրթությունը հանրակրթության զարգացման գործընթաց է, որը ենթադրում է կրթության մատչելիություն բոլորի համար, երեխաների ամենատարբեր կարիքների բավարարմանն ուղղված բոլոր տեսակի միջոցների ապահովում, ինչը հանրակրթական դպրոց մտնելու այցեքարտ է ընձեռնում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին:

Ներառական կրթությունը ձգտում է հասնել ուսուցման նկատմամբ առավել ճկուն մոտեցման` բավարարելու մարդկանց զանազան կրթական պահանջները: Եթե ներառական կրթության մտցրած փոփոխությունները ուսուցումն ավելի արդյունավետ դարձնեն, ապա կշահեն բոլոր երեխաները, այլ ոչ միայն առանձնահատուկ կրթության կարիքներ ունեցողները:

Չի կարելի ստեղծել ներառական կրթության համընդհանուր կաղափար, որը կարելի լինի առանց որևէ փոփոխության ներմուծել յուրաքանչուր հասարակություն: ամեն մի հանրություն ինքը պիտի մշակի և իրագործի սեփական գաղափարները:

Սակայն կան որոշ հիմնական սկզբունքներ, որոնք պետք է հաշվի առնել ցանկացած միջավայրում: Ահա դրանք.

— երեխաները հաճախում են տեղական` բնակավայրին մոտ գտնվող, մանկապարտեզ և դպրոց

— մեթոդիկան այնպիսին է, որ նպաստում է տարբեր հնարավորություններ ունեցող երեխաների ուսուցմանը,

— բոլոր երեխաները մասնակցում են բոլոր միջդպրոցական միջոցառումներին` մրցույթներ, ցերուկույթներ, էքսկուրսիաներ և այլն

— ներառական կրթության զարգացմանն օժանդակում են ուսուցիչները, ծնողները, առհասարակ, բոլոր նրանք, ում միջամտությունը կարող է այս կամ այն կերպ օգտակար լինել

— ներառական կրթությունն օգնում է կանխել խտրականությունը երեխաների նկատմամբ` սատարելով նրանց բոլորին` ինչպես հատուկ կարիքներ ունեցողներին, այնպես էլ չունեցողներին, իրենց` հասարակության լիիրավ անդամ լինելու գործում:

Հատուկ կրթություն

— Երեխաների կրթությունը առանձնացված միջավայրում

— Կրթությունը կառուցված է ուսուցչի անհատական աշխատանքի վրա:

Ինտեգրացված կրթություն

— Երեխան հանրակրթական դպրոցում է:

— Երեխայի կրթությունը չի ուղեկցվել դպրոցների կազմակերպման, ուսումնական պլանների ու դասավանդման մեթոդների:

— Համապատասխան փոփոխություններով հանրակրթական

Ներառական կրթություն

— Երեխայի կրթությունը իր համայնքի սովորական դպրոցում:

— Ընդունում է, որ բոլոր երեխաները տարբեր են իրենց կարիքներով և կարողություներով:

— Կառուցված է թիմային աշխատանքի վրա:21

Պետք է հիշել`

— ներառական կրթության իրագործմանն ուղղված բոլոր ջանքերը հենվում են իրավահավասարության գաղափարի վրա. եթե մենք դա անում ենք ելնելով խղճահարությունից կամ բարեգործական մղումներից, երբեք չենք կարող անհրաժեշտ արդյունքի հասնել

— բոլոր երեխաներն էլ կարող են սովորել. պետք է ապահովել համապատասխան պայմաններ նրանց կրթության համար

— կան բազմաթիվ կրթօջախներ, որոնք աշխատում են ի շահ հատուկ կարիքներ ունեցող  երեխաների և լավ են կատարում իրենց աշխատանքը: Եթե ներառական կրթության մեթոդաբանությունը մշակված է ողջ կրթական համակարգի համար, ապա ամեն մի երեխա կգտնի իր տեղն այդ համակարգում, և հնարավոր կլինի դպրոցում սովորելը համատեղ ընտանիքի գրկում ապրելու հետ:

Ինչո՞ւ է ներառումն անհրաժեշտ

Երեխաները, անկախ հաշմանդամ լինելուց կամ կրթական դժվարություններ ունենալուց, դպրոցն ավարտելուց հետո որոշակի դերակատարություն ունեն հասարակության կյանքում և վաղ սկիզբը հանրակրթական խաղախմբերում կամ մսուրներում, որոնց հաջորդում են միջնակարգ դպրոցն ու քոլեջը, լավագույն նախապատրաստությունն է ինտեգրված կյանքի համար:

Հաշմանդամ երեխաներ ունեն նույն խմբին պատկանելու նույնպիսի իրավունք, ինչպես մյուսները: Առանձնացված ուսուցումը սահմանափակում է ինքնաարտահայտման իրավունքներն ու հնարավորությունները:

Հաշմանդամ կամ սովորելու դժվարություններ ունեցող մարդիկ առանձնացման կամ պաշտպանության կարիք չունեն:

Ի՞նչ է անում ներառական կրթությունը

Նպաստում է հասարակության բոլոր անդամների հնարավորությունների հավասարեցմանը` հաստատելով, նոր հարաբերություններ և ստեղծագործական հնարավորություններ որոնք անցյալում անհնար էին: Ներառական կրթությունը մարդու իրավունք է, այն ապահովում է լավ կրթություն և սոցիալական առումով հիմնվորված է:

Դպրոցում երեխաներին միմյանցից առանձնացնելու օրինական հիմքեր չկան: Երեխաները պետք է սովորեն միասին, դա օգտակար կլինի բոլորի համար: Պետք չէ նրանց պաշտպանել միմյանցից: Բոլոր երեխաները պետք է կրթություն, որը կօգնի նրանց հարաբերություներ հաստատել և պատրաստվել կյանքին հասարակության մեջ: Միայն ներառական մոտեցումը կարող է նվազեցնել վախը և նպաստել բարեկամության, հարգանքի ու փոխըմբռնման հաստատմանը:

Ներառական կրթությունը Հայաստանում

2005 թ. սեպտեմբերի 1-ին ուժի մեջ մտավ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը:

Դրանով պետականորեն ճանաչվեց և ամրագրվեց նաև ներառական կրթությունը Հայաստանում: Սակայն մինչ այդ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունից հինգ տարի պահանջվեց երևանի 5 դպրոցներում այն իրականացնելու և որպես հաջողված փորձ ՀՀ կառավարությանը ներկայացնելու համար:

Սա ոչ միայն նշանակում է, որ այս կրթական ձևերը իրավական հիմք ստացավ, այլև որ դա կառավարելու է պետությունը` իր վրա վերցնելով նաև համակարգի ֆինանսավորումը: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր աշակերտին տրվող բազային գումարը կրթական հատուկ կարիքով երեխաների համար դպրոցը ստանում է բարձրացված չափաբաժնով` լրացուցիչ ծառայությունների համար:

Այսօր Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որն արդեն ունի ներառական կրթության փորձը և այն դարձրել է պետական քաղաքականության կարևոր մասը: ԱՊՀ երկրներում բազմիցս ներկայացվել են մեր երկրի ձեռքբերումներն այս ոլորտում, որտեղ Հայաստանը շարունակում է մնալ առաջատարը:

2010թ. դրությամբ ՀՀ ԿԳ նախարարի հրամանով Հայաստանում գործում է 60 ներառական դպրոց Երևանում և մարզերում, որտեղ սովորում է կրթական առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) մոտ 1455  երեխա:

Հայաստանում ներառական կրթության զարգացման և կայացման համար ՀՀ ԿԳՆ-ին և ներառական դպրոցներին մշտական աջակցություն են ցուցաբերում «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները` Դանիայի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունների ֆինանսավորմամբ:

3 Responses

  1. շնորհակալություն այսօրվա միջոցառման համար

  2. Hargeliners, xndrum em texadreq naev informacia dprocnerum nerarakan krtutyun irakanacnoxneris hamar pastatxteric minchev metodika ev norararutyun, internetum shat qich e ayd krtutyan masin:

Թողնել մեկնաբանություն