Էթիկա

Առաջարկություններ ԶԼՄ-ներին` հաշմանդամության թեման լուսաբանելու համար

  1. Հաշմանդամության թեմայի լուսաբանման ժամանակ հարցազրույց վերցրեք հաշմանդամություն ունեցող մարդուց: Առաջին դեմքով խոսքը հետաքրքիր եւ կենդանի կդարձնի Ձեր հաղորդումը եւմտորելու առիթ կտա դիտողներին: Ցանկալի է, որ հաղորդումը հերոս ունենա:
  2. Ցույց տվեք հաշմանդամ մարդկանց դրական օրինակներ գործունեության տարբեր ոլորտներում: Հաշմանդամ մարդիկ կարող են շատ բանի հասնել, այլ ոչ միայն պասիվ հետեւել իրենց շուրջը կատարվող իրադարձություններին: Հաշմանդամ մարդիկ տարբերվում են իրենց մտավոր կարողություններով, անձնային հատկանիշներով եւհետաքրքրություններով նույն չափով, ինչ ոչ հաշմանդամ մարդիկ:
  3. Մի խուսափեք ցուցադրելուց, բայց եւ անհարկի մի կենտրոնացեք հաշմանդամ մարդու ֆիզիկական պրոբլեմի վրա:
  4. Փորձեք խուսափել խղճահարություն առաջացնող ողբերգական երանգներից, ինչպես նաեւ անհարկի պաթոսից:
  5. Մի խուսափեք հարցեր տալ հաշմանդամ մարդկանց: Հաշմանդամ մարդկանց մեծ մասը հակված է պատասխանել հարցերի եւ գնահատում է ազնվությունը:
  6. Երբ պատշաճ է, հումորով հաղորդեք Ձեր ասելիքը, հատկապես, հաշմանդամ մարդկանց կյանքի մասին հասարակության ունեցած պատկերացումների վերաբերյալ: Հումորըհնարավորություն է տալիս հաղորդել լուրջ եւ երկար ասելիքը` չձանձրացնելով լսողներին:
  7. Հաղորդեք պրակտիկ տեղեկություններ, որոնք առօրյա կյանքում օգտակար կլինեն ոչ հաշմանդամ մարդկանց` հաշմանդամ մարդկանց հետ հանդիպելուց:
  8. Ներկայացրեք հաշմանդամ մարդկանց հնարավորությունները, թե ինչ օգուտ կարող են բերել հասարակությանը: Հրաժարվեք ստերեոտիպից, որ հաշմանդամ մարդիկ միայն խնամքիկարիք ունեն եւ չեն կարող օգտակար լինել: Ինչքան շատ երեւա, որ հաշմանդամ մարդը հասել է ինչ-որ բանի, այնքան քիչ նշանակություն կտրվի նրա հաշմանդամությանը կամուրիշներից տարբերվելուն:
  9. Հաշմանդամ մարդկանց ներկայացրեք որպես հասարակության լիարժեք անդամներ, այլ ոչթե պասիվ, ոչ ինքնուրույն դիտորդներ: Կրթություն, մասնագիտություն ստանալու հավասար հնարավորությունների, համապատասխան տեխնիկական պայմանների եւ սոցիալական ծառայությունների առկայության դեպքում հաշմանդամ մարդիկ կարող են մեծ օգուտ բերել իրենց ընտանիքներին եւ հասարակությանը:
  10. Երեխաներին պատմեք հաշմանդամ մարդկանց մասին: Երեխաները պետք է տեսնեն հաշմանդամ մարդկանց դրական օրինակներ:
  11. Անդրադարձեք շրջակա միջավայրի բարելավման թեմային: Որքան քիչ խոչընդոտներ լինեն հաշմանդամ մարդկանց համար, այնքան լավ կլինի բոլորիս համար: Հաշմանդամ  մարդկանց համար ստեղծված մատչելի միջավայրը իրականում օգնում է բոլորին:

 

Հաշմանդամ մարդկանց հետ շփվելու կանոններ

  1. Հաշմանդամ մարդու հետ խոսելիս դիմեք անմիջականորեն իրեն, ոչ թե ուղեկցողին:
  2. Չտեսնող կամ թույլ տեսնող մարդու հետ հանդիպման ժամանակ անպայման ներկայացեք եւներկայացրեք Ձեզ հետ եկած մարդկանց:
  3. Չափահաս հաշմանդամ մարդուն դիմեք ինչպես չափահասի: Անցեք դու-ի միայն եթեբավականաչափ մտերիմ եք:
  4. Վատ լսող մարդու հետ զրուցելիս ուշադիր լսեք: Սպասեք, մինչեւ նա ավարտի ասելիքը: Միձեւացրեք, թե հասկացաք նրան, եթե դա այդպես չէ: Զրուցելիս նայեք ուղիղ աչքերին, խոսեքպարզ: Աշխատեք, որ լույսը ընկնի Ձեր վրա եւ ոչինչ Ձեզ չխանգարի (ուտելիք, ծխախոտ):
  5. Անվասայլակ օգտագործող մարդու հետ զրուցելիս աշխատեք, որ ձեր աչքերը նույնմակարդակի վրա գտնվեն:
  6. Անվասայլակը քշելիս հիշեք, որ դրա ընթացքը հեշտությամբ արագանում է եւ անսպասելիհարվածից կարող է կորցնել հավասարակշռությունը:
  7. Օգնություն առաջարկելիս սպասեք, մինչեւ այն կընդունվի, հետո հարցրեք, թե ինչ եւ ինչպեսանել:
  8. Սխալ պատկերացում է, որ հոգեկան խանգարում ունեցող բոլոր մարդիկ հակված ենբռնության: Եղեք ընկերական, եւ նրանք իրենց հանգիստ ու ապահով կզգան:
  9. Սխալ պատկերացում է, որ հոգեկան խանգարում ունեցող մարդիկ ցածր ինտելեկտ ունեն:
  10. Մտավոր պրոբլեմներ ունեցող մարդու հետ զրուցելիս խոսեք պարզ, խնդիրը բացատրեքքայլերով:
  11. Երբ չգիտեք թե ինչպես վարվել, մի շփոթվեք, հարցրեք այդ մասին հաշմանդամ մարդուն: Դրանով ցույց կտաք նրա հետ հաղորդակցվելու Ձեր պատրաստակամությունը:

 

 

Լեզուն եւ էթիկան

Հաշմանդամություն ունեցող մարդիկ շատ զգայուն են իրենց բնութագրող բառերի նկատմամբ: Այն երկրներում, որտեղ հավասար հնարավորությունների համար շարժումը դարձել է առավել ակտիվ, գործածության մեջ են մտնում բնորոշումներ ու հասկացություններ, որոնք չեն հարուցումխղճահարություն կամ այլ բացասական զուգորդություններ:

Ճիշտ չէ ասելը`

խուլ եւ համր (խուլ մարդկանց մեծ մասը հաղորդակցվում է ժեստերի լեզվով, շատերը կարդում ենշուրթերի շարժումները, որոշ մարդիկ նաեւ խոսում են),

հիվանդ (հաշմանդամությունը սոցիալական խնդիր է, ոչ թե բժշկական),

դառը ճակատագրի, հիվանդության կամ ողբերգական պատահարի զոհ. (այս արտահայտությունները դրամատիկ երանգներ են ստեղծում),

անվասայլակին գամված (անվասայլակը ընդամենը տեղաշարժման միջոց է այն օգտագործողի համար),

տառապում է հիվանդությամբ,

անդամալույծ,

անկարող,

խեղանդամ,

թուլամիտ,

ոչ նորմալ:

Ճիշտ է ասելը`

հաշմանդամ-ոչ հաշմանդամ, ոչ թե հաշմանդամ-նորմալը կամ հաշմանդամ-առողջը

մանկուց հաշմանդամ (ոչ թե բնածին արատ),

հատուկ կարիքներով երեխաներ (ոչ թե արատավոր, շեղումներով երեխաներ),

հաշմանդամ մարդիկ (ոչ թե հաշմանդամներ),

անվասայլակ օգտագործող մարդ (ոչ թե անվասայլակին գամված),

թույլ տեսնող, թույլ լսող,

մտավոր խնդիրներ ունեցող:

Սոցիալական մոտեցում հաշմանդամությանը եւ անխոչընդոտ միջավայր

Ներկայումս հաշմանդամության ընկալման վերաբերյալ գոյություն ունեն եւ պրակտիկայումկիրառվում են երկու մոտեցում` բժշկական եւ սոցիալական մոդելները: Դրանցից յուրաքանչյուրըշեշտադրում է, թե ինչն է որոշիչ ՙհաշմանդամ՚ բառի մեջ:

Բժշկական մոտեցում: Այսպես, եթե կենտրոնանում ենք միայն առողջական խնդիրների վրա եւ հաշմանդամությունունեցող մարդկանց համարենք առաջին հերթին հիվանդ, ապա նրանց դրության բարելավմանգործողությունները կկրեն հիմնականում բժշկական բնույթ (ֆիզիկական վերականգնում, բուժում, բարեգործական օգնություն): Այսպիսով` ըստ բժշկական մոդելի, մարդը հաշմանդամ է դառնումֆիզիկական, մտավոր կամ զգայական պրոբլեմների հետեւանքով առողջության կորստի կամհոգեկան հիվանդությունների պատճառով: Մարդը զրկվում է կենսական ինքնուրույնընտրություններից եւ դառնում է ՙհիվանդ խնամյալ, որի կյանքի վրա մասնագետները դնում ենբազմաթիվ սահմանափակումներ: Դա հանգեցնում է հաշմանդամների սոցիալականմեկուսացմանը ու չի նպաստում նրանց ներգրավմանը հասարակության կյանքի մեջ:

Սոցիալական մոտեցում: Այս մոտեցման շրջանակներում հաշմանդամությունը դիտարկվում է նախեւառաջ որպեսմիջավայրի անմատչելիության, հաշմանդամ մարդկանց կարիքներին հարմարեցված չլինելուհիմնախնդիր: Միջավայրի անմատչելիության տակ հասկացվում է ֆիզիկական, սոցիալական եւհոգեբանական արգելքների, խոչընդոտների ամբողջ համալիրը, որը խանգարում է հաշմանդամմարդկանց օգտվել այն իրավունքներից, որոնցից օգտվում են մյուս մարդիկ: Օրինակ` մեծ թվովհաշմանդամ մարդիկ չեն կարող օգտվել հասարակական տրանսպորտից միայն այն պատճառով, որ այն հարմարեցված չէ նրանց համար: Քչերի մտքով է անցնում, որ, ասենք, ավտոբուսը կամխանութի մուտքը, շենքերը անհրաժեշտ է հարմարեցնել նրանց համար, ովքեր տեղաշարժվում ենայլ կերպ, քան մարդկանց մեծ մասը: Հատուկ սարքերը (օրինակ` լսողական) նույնպես նպաստումեն միջավայրի մատչելիությանը:

Սոցիալական մոտեցման դեպքում հաշմանդամ մարդկանց կյանքը բարելավելուգործողություններն ուղղված են այն բանին, որպեսզի վերացվեն բոլոր ներքին ու արտաքին խոչընդոտները, որոնք խանգարում են հասարակության կյանքին նրանց ներգրավմանը: Սոցիալական մոտեցման կիրառումը կհանգեցնի հաշմանդամ մարդկանց հնարավորություններիհավասարեցմանը մյուս բոլոր մարդկանց հետ եւեւ նրանց համար ճանապարհ կբացի դեպիլիարժեք կյանք: Նշենք նաեւ, որ նման մոտեցումը շահեկան է ոչ միայն հաշմանդամ մարդկանց, այլեւ հասարակության այլ խմբերի համար, օրինակ թեքահարթակները հարմար են նաեւ տարեցմարդկանց կամ մանկասայլակով մայրերի համար:

One Response

  1. Հաշմանդամների սոցիալական,տնտեսական,կրթական և մի շարք այլ խնդիրների լուծումը առաջնահերթ նախապայման պետք է լինի ինչպես պետության,այնպես ել յուրաքանչյուր անհատի համար:Ներգրավելով հաշմանդամներին առօրյա կյանք,բավարարելով նրանց պահանջմունքները մենք կունենանք բարեկիրթ պետություն և դա յուրաքանչյուրիս պարտքն է…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: