Կայացավ «Հավասար հնարավորություններ» մրցույթը

«Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը մրցանակ է հանձնում Լուսինե Ղարիբյանին

Դեկտեմբերի 5-ին կայացավ «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ հայտարարած «Հավասար Հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման 7-րդ մրցույթի արդյունքների ամփոփումն ու մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Այս տարի նույնպես «Հավասար Հնարավորություններ» խորագիրը կրող «Արևածաղիկ» ամենամյա մրցույթի նպատակը հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորություններ ապահովելու գաղափարի քարոզչությունն է: Մրցույթին ներկայացվել էր 21 տպագիր, 2 ռադիո և 10 հեռուստատեսային նյութ, որոնք հրապարակվել էին 2008 թ. նոյեմբերի 20-ից 2009թ. նոյեմբերի 20-ը:

«Հավասար Հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման 7-րդ մրցույթն ունեցավ հետևյալ արդյունքները.

Գլխավոր մրցանակակը` Մելանյա Բարսեղյանին

Տպագիր նյութերի հեղինակներից երրորդ, երկրորդ և առաջին տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Հռիփսիմե Ջեբեջյանը` «Գործատուները հաշմանդամներին մերժում են» հոդվածի համար «Առավոտ» օրաթերթ, Արմեն Դավթյանը, «Ռումբը Մերիին զրկեց ձեռքերից, ու սկսվեց նրա պայքարը պատերազմի դեմ» հոդվածի համար «Հետք» էլեկտրոնային կայք, և Լիլիթ Հովհաննիսյանը` «Ես քեզ նման մարդ եմ» հոդվածի համար «Հայաստանի զրուցակից» թերթ:

Լավագույն ռադիոնյութի հեղինակ ճանաչվեց Անահիտ Ավագյանը «Հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը հասարակությանը», Հանրային ռադիո:

Հեռուստանյութերի հեղինակներից երրորդ, երկրորդ և առաջին տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Աննա Դավթյանը` Որ լսեն, խոսեն, դպրոց գնան» նյութի համար «Երկիր մեդիա», Արման Սուլեյմանյանը` «Մեկ օր կյանքից» նյութի համար «Ռադիո Վան» և Լուսինե Ղարիբյանը, «Աղոթքի լեզվով» նյութի համար «Երկիր մեդիա»:
Հատուկ մրցանակ է շնորհվել Արտակ Վարդանյանին` «100-ն ահաբեկվեցին, 101-րդը` ոչ» նյութի համար Հանրային հեռուստաընկերություն, «Հատուկ ռեպորտաժ»:

«Հավասար հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման 7-րդ մրցույթի գլխավոր մրցանակին է արժանացել Մելանյա Բարսեղյանը` «Սովորական ֆաշիզմ» հոդվածի համար «Առավոտ» օրաթերթ:
Նշենք, որ նախորդ 3 մրցույթներին գլխավոր մրցանակի որևէ հրապարակում չէր արժանացել:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շնորհակալագիրը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շնորհակալագիր ստացավ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը հաշմանդամության հիմնախնդիրը պարբերաբար լուսաբանելու և հավասար հնարավորությունների գաղափարի տարածմանը հետամուտ լինելու համար:

Մրցանակաբաշխության ավարտով միաժամանակ մեկնարկեց «Հավասար հնարավորություններ» 8-րդ մրցույթը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: