Խոսել պետք չէ. պետք է գործել

armanԱրման Մուշեղյանն ապրում է Աբովյանում: Իննսունականների սկզբին, երբ 9-րդ դասարան էր, դպրոցներում ջեռուցում չկար և դրանից էլ տուժել էր կրթության որակը, ծնողները նրան ուղարկեցին Ռուսաստան, որտեղ էլ ավարտեց դպրոցը և ընդունվեց ինստիտուտ: Սակայն 1997-ին ծնողների խնդրանքով վերադարձավ հայրենիք և ուսումը շարունակեց նախ ԵՊՀ տնտեսագիտական, ապա` աշխարհագրական ֆակուլտետի մագիստրատուրայում:
2001 թվականիի ամռանը, երբ արդեն ստացել էր մագիստրոսի կոչումը Արմանը ավտովթարի է ենթարկվում, որի հետևանքով հաշմանդամություն է ձեռք բերում: Այսօր նա տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ:
Արմանը վերջերս հիմնել է «Աշխարհն առանց արգելքների» հասարակական կազմակերպությունը: Ղրիմի Սակի քաղաքում 2007-ին արժանացել է «Բարին կփրկի աշխարհը,, միջազգային շքանշանին իր ցուցաբերած ակտիվության և այնտեղ կազմակերպված կոն‎ֆերանսին մեր երկիրն արժանվույնս ներկայացնելու համար:
Նա մեր խորագրի հյուրն է:

Ինչ նախասիրություններ ունեք, Արման:
— Սիրում եմ համակարգչով աշխատել, ինտերնետից օգտվել, տարբեր գրքեր կարդալ` մասնագիտական, գեղարվեստական, և այլն: Էլեկտրոնային լրատվական միջոցներով շատ ակտիվ հետևում եմ համաշխարհային և տեղական քաղաքական ու տնտեսական գործընթացներին և նրանց զարգացումներին:
Ձեր հարազատների մեծ մասն ապրում է արտասահմանում. ինչն է Ձեզ պահում այստեղ:
— Եղել եմ Եվրոպայում, ապրել Ռուսաստանում, տուն ունեմ Սակի քաղաքում, բայց միշտ էլ ամենից լավ ինձ զգացել եմ Հայաստանում, մեր տանը, իմ հարազատների ու ընկերների շրջապատում:
Երբեմն մտածում եմ այլ երկրում ապրելու մասին, միգուցե հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ավելի շահավետ և մատչելի միջավայրում, սակայն զգում եմ, որ չեմ կարող երկար ժամանակ իմ հայրենիքից դուրս ապրել: Կյանքում միշտ էլ որոշ բաներ զոհում ենք, հանուն մեկ ուրիշ ավելի կարևոր բաների: Այս դեպքում էլ ինձ համար իմ տանը, իմ հարազատների ու իմ ընկերների շրջապատում գտնվելն ավելի թանկ է: Իսկ մատչելի միջավայր ու արժանապատիվ կյանք կաշխատենք ստեղծել նաև մեր երկրում:
Կպատմեք Ձեր ընկերների մասին:
— Մենք բոլորս շատ տարբեր ենք, բայց մի բանում նման ենք` գնահատում ենք մեր ընկերությունը: Եթե կարող ես ընկերություն անել, ապա ընկերներ կունենաս: Ես երբեք ընկեր չեմ ընտրել: Պարզապես կյանքի տարբեր փուլերում մենք սկսում ենք շփվել տարբեր մարդկանց հետ: Բոլոր նրանք, ում հետ սկսել եմ ընկերություն անել, մինչ օրս էլ իմ ընկերներն են:
Դժվար իրավիճակներում մարդիկ շատ են խոսում կամքի ուժի մասին: Ինչ կասեք դուք:
— Խոսում են այն մարդիկ, ովքեր դիտորդի դերում են կամ արդեն դուրս են եկել դժվար իրավիճակից: Խոսել պետք չէ, պետք է գործել: Պետք է պայմաններ ստեղծել, որ մարդիկ կարողանան իրենք իրենց օգնել: Իսկ նրանք, ովքեր դժվար իրավիճակում են, աշխատում են քիչ խոսել: Եթե գիտակցում ես, թե ինչ է կատարվել քեզ հետ և իրական ցանկություն ունես բարելավելու սեփական կյաքդ, ապա պետք է գործես, պետք է աշխատես ինքդ քեզ վրա:arman11

Ինչը կամ ով Ձեզ օգնեց հաղթահարել պատահարից հետո ի հայտ եկած դժվարությունները:
— Դժվարությունները մեր կյանքի անբաժան մասն են և դրանք ամբողջովին հաղթահարել անհնար է, բայց հեշտ է, երբ հավատարիմ և սիրող մարդկանցով ես շրջապատված:
Վնասվածք ստանալու առաջին 3 տարին շատ ծանր էր: Մանավանդ երբ նորովի ես սկսում ծանոթանալ քո մարմնի ու նրա հնարավորությունների հետ: Շատ դեպքերում ուզում ես գործել այնպես, ինչպես նախկինում ու, երբ չի ստացվում, սկսում ես զայրանալ, մեղավորներ փնտրել:
Իհարկե, եղան դեպքեր, որ շատ բացասական ազդեցին իմ վրա: Մինչև պատահարը ես ամուսնացած էի և մենք երեխա էինք սպասում: Սակայն դեպքից հետո կինս ազատվեց երեխայից, իսկ որոշ ժամանակ անց մենք բաժանվեցինք:
Շատ կարևոր է, երբ կողքիդ համբերատար, հավատարիմ և քեզ սիրող մարդիկ կան: Բարեբախտաբար իմ ծնողները, եղբայներս և ընկերներս միշտ ինձ հետ էին և մինչ օրս իմ կողքին են: Ես նրանց բոլորին շատ երախտապարտ եմ:
Հաշմանդամ մարդկանց համար ամենամեծ խնդիրը որն եք համարում այսօր մեր երկրում:
— Հասարակության մեջ ձևավորված հիմնական կարծիքն այն է, որ հաշմանդամը «բեռ» է: Այդ հոգեբանությունը նաև մեր իշխանավորների մոտ է: Դրա համար են հաշմանդամ մարդիկ հայտնվել պետական և հասարակական «շոգեքարշի» վերջին վագոնում: Իսկ դա ճիշտ չէ:
Կան մարդիկ, որ չեն կարող աշխատել կամ չեն ուզում, բայց շատերն էլ ուզում են և կարող են աշխատել: Պարզապես նրանց պետք է հնարավորություն տալ և ստեղծել պայմաններ: Ի վերջո, եթե մի հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող մարդը կարողանա արժանապատիվ կյանք վարել, ապա դա կկարողանա հասարակության ցանկացած անդամ:
Հասարակական կազմակերպություն եք հիմնել. ինչ ծրագրեր ունեք:
— Նախկինում ես երբեք չէի առնչվել հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ և պատկերացում չունեի, թե ինչպիսի խնդիրներ կարող են ուենալ նրանք: Երբ պատահարից հետո հիվանդանոցից վերադարձա, հասկացա, որ մեր հասարակությունը և մեր շրջակա միջավայրը փոփոխման լուրջ խնդիրներ ունեն:
Հիասթափություն ապրեցի, երբ իմ բարձրացրած հարցերին նայեցին որպես մուրացկանի խնդրանքի: Կոպիտ է հնչում, բայց հենց այդ եմ զգացել: Սկսեցի զբաղվել ինձանով, իմ խնդիրներով: Այս ընթացքում հանդիպել և շփվել եմ շատ հաշմանդամ մարդկանց հետ, որոնցից ոմանք զբաղվում են հաշմանդամություն ունեցող մարդկանց հիմնախնդիրներով ու ղեկավարում են հասարակական կազմակերպություններ: Այդ հանդիպումներից ես հասկացա, որ պետք է միավորվել: Միավորված մենք ավելի հեշտ կլուծենք մեր խնդիրները: Մեր քաղաքում, եթե չեմ սխալվում նույնիսկ մարզում չկա այդպիսի հասարակական կազմակերպություն, որ զբաղվում է նման խնդիրներով: Համենայնդեպս ինձ չեն հանդիպել այս 7 տարիների ընթացքում:
Այժմ ես բավականին տեղեկացված եմ և պատրաստ եմ օգտագործել այդ ինֆորմացիան մեր քաղաքում և մարզում հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը որակապես բարելավելու համար:

4 Responses

  1. ARDARUTYUN@ hivandanum e, bayc CHI MAHANUM.
    P.S. Pashtum em qez, ARMANS! KESS. DU KATARELUTYAN ASTVAC ES.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: