Հաշմանդամ մարդկանց համար աշխատատեղերի ստեղծման սկզբունքները

posterԵրբ գործատուները լսում են հաշմանդամ մարդկանց համար հատուկ աշխատատեղերի ապահովման մասին, սովորաբար ընկնում են շփոթմունքի մեջ` չկարողանալով բացատրել` ինչ է դա և ինչպես է կատարվում:

Նրանք կարծում են, թե աշխատավայրում հատուկ պայմանների ստեղծումը միշտ լրացուցիչ ծախսեր է պահանջում, այդ իսկ պատճառով նախըմտրում են “հեռու մնալ” հաշմանդամ մարդկանց աշխատանքի ընդունելուց: Սակայն այս մոտեցումն իրազեկության պակասի և կարծրատիպերի արդյունք է:

Իրականում հաշմանդամ մարդկանց համար հատուկ աշխատատեղերի ստեղծումը կամ արդեն եղածների հարմարեցումը պահանջում է ոչ այնքան ֆինանսական լուրջ ծախսեր, շինարարական աշխատանքների իրականացում և թանկարժեք սարքավորումների ձեռքբերում, որքան անխոչընդոտ բարոյահոգեբանական միջավայր և ծառայողական պարտականությունների վերանայում:

Շաքարային դիաբետով մարդը կարիք ունի լրացուցիչ ընդմիջումների` սնունդ ընդունելու և օրգանիզմում շաքարի չափը վերահսկելու համար: Խոսելու դժվարություններ ունեցող աշխատակիցը չի կարող հեռախոսով հաղորդակցվել: Սրանց հաշվիառնումը նույնպես հատուկ պայման է հաշմանդամ մարդու համար և չի պահանջում ոչ մի ֆինանսական ներդրում:

Շատ դեպքերում էլ անհրաժեշտ է լինում ընդամենը կահույքի թեթև վերադասավորում` սայլակով աշխատակցի ազատ տեղաշարժն ապահովելու համար:

Իհարկե, կան դեպքեր, երբ իրոք ծախսեր են պահանջվում` թեքահարթակի կառուցում, մուտքի լայնացում, սանհանգույցի հարմարեցում (հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար), ազդանշանների լուսային և ձայնային համակարգերի տեղադրում (համապատասխանաբար` լսողական և տեսողական խնդիրներ ունեցողների համար): Սակայն հաճախ այդ ծախսերը պետք է որոշվեն միմիայն տվյալ հաշմանդամ մարդու առանձնահատուկ կարիքները հաշվի առնելով: Չի կարելի, ասենք, նախօրոք պայմաններ ստեղծել մանկական ուղեղային կաթվածով աշխատակցի համար և հետո աշխատատեղի մրցույթ հայտարարել, քանի որ այս դեպքում միայն հաշմանդամության ընդհանուր տեսակը հաշվի առնելով անհնար է ճշգրտորեն ապահովել այն կրող ցանկացած մարդու բոլոր պահանջները:

Ուստի պետք է նախ պարզել` համապատասխանո՞ւմ է տվյալ մարդը տվյալ աշխատանքին, և եթե այո, ապա ի՞նչ պայմանների կարիք ունի կոնկրետ նա:

Այսպիսով` հաշմանդամ մարդու համար հատուկ աշխատանքային պայմանների ստեղծման գործընթացն իրենից ներկայացնում է հետևյալ շղթան.

1. տվյալ հաշմանդամ մարդու աշխատանքային հնարավորությունների ճշտում,

2. այդ մարդու հետ միասին նրա` աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ միջոցների ձեռքառնման ծրագրի մշակում,

3. այդ ծրագրի իրականացում` անհարժեշտության դեպքում որոշակի ֆինանսական միջոցների դուրսգրմամբ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: