Երկու քննարկում` մեկ շաբաթում. զբաղվածություն

Մարտի 25-ին «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների հրավիրած քննարկումը «Ուսման թույլ և միջին դժվարություններ ունեցող անձանց զբաղվածության և աշխատանք ունենալու հնարավորությունները» թեմայով էր:

Քննարկմանը փորձագետ Մարինե Հակոբյանը ներկայացրեց իր կողմից իրականացված ուսումնասիրությունը,  որը բացահայտում է  միջին և թույլ մտավոր զարգացման խնդիր ունեցող անձանց զբաղվածության ապահովման և աշխատանքային հարաբերությունների  ձևավորման առկա իրավիճակը,  խնդրի օրենսդրական և իրավակիրառական կողմերը, գործընկերային հարաբերությունների ստեղծման մոտիվացիաները, մասնագիտացման և աշխատանքային առանձնահատուկ պայմանների կարիքը, ինչպես նաև առանձնահատկություններով պայմանավորված վտանգները (ռիսկերը):

Հայաստանում առկա սոցիալ տնտեսական զարգացման ցածր մակարդակի պայաններում լուրջ խնդիր է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հարցը: Հաշմանդամ մարդկանց ընդհանուր թվից աշխատունակ տարիքի է (16-63 տարեկան) նրանց 58%-ը: Զբաղվածները կազմում են աշխատունակ տարիքի բոլոր հաշմանդամ մարդկանց 12%-ը:

Ուսումնասիրությունը նպատակ ունի ուշադրություն հրավիրել այն հարցերին, որոնցով կմեծանա Հայաստանում հավասար հնարավորությունների ապահովման հավանականությունը: Վերլուծության հիմք է ընդունվել այն սկզբունքը, որ յուրաքանչյուր ոք հասարակության լիարժեք և իրավահավասար անդամ է, և պետք է հնարավորություն ունենա ինքնուրույն կողմնորոշվելու և անկախ ընտրելու իր մասնագիտությունը, աշխատանքը, կենսակերպը և այլն:

«Ուսման թույլ և միջին դժվարություններ ունեցող անձանց զբաղվածության և աշխատանք ունենալու հնարավորությունները» ուսումնասիրությունը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: