Խաղացինք հանուն հավասար հնարավորությունների

Ապրիլի 10-ին «No Problem» ժամանցի կենտրոնում կայացավ արդեն ավանդույթ դարձած «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրով դարցի 3-րդ մրցաշարը, որը նախաձեռնել էին «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները Դանիայի միջազգային զարգացման գործակալության (DANIDA) ֆինանսավորմամբ:

Մրցաշարի անցկացման նպատակը հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը քարոզելն էր:

Մրցաշարն արդեն 3-րդ անգամ իրականացվեց Հայաստանի դարցի ‎‎‎ֆեդերացիայի աջակցությամբ: Այս տարի հաղթողների համար մրցանակներ էր սահմանել նաև «Ակվատեկ» սպորտաառողջարանային համալիրը:

«Սկարպ» Հկ նախագահ Աշոտ Մկրտչյանն առաջին տեղի մրցանակն է հանձնում Հասմիկ Խաչատրյանին:

Մասնակցության հայտ էին ներկայացրել լրագրողներ Թերթ.am, Sport.info, panarmenian.net, «Մեդիամաքս» տեղեկատվական կայքերից, «Առավոտ» օրաթերթից, «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունից, Հանրային ռադիոյից և «Ազատություն» ռադիոկայանից:

Միջոցառմանը մասնակցեցին հաշմանդամության խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների 40 ներկայացուցիչներ, ինչպես նաև պատվավոր հյուրեր:

Մրցաշարին տղամարդկանց և կանանց խմբերն առանձին-առանձին մրցեցին երեք մրցանակային տեղերի համար:

Կանանց մրցաշարում առաջին մրցանակային տեղին արժանացավ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը, երկրորդ տեղը զբաղեցրեր «Հույսի կամուրջ» ՀԿ հատուկ մանկավարժ Սոնա Ավետիսյանը և երրորդ մրցանակային տեղին արժանացավ Հանրային ռադիոյի «Մարզական խաչմերուկ» հաղորդաշարի լրագրող Գոհար Նալբանդյանը:

Տղամարդկանց մրցաշարի հաղթող Կարեն Անտոնյանին պատվոգիր և մրցանակներ է հանձնում «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը:

Տղամարդկանց խմբում առաջին և երկրորդ տեղերը գրավեցին «Մեդիամաքս» լրատվական ծառայությունից համապատասխանաբար Կարեն Անտոնյանը և Դավիթ Ալավերդյանը: Երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրեց Հանրային ռադիոյի «Լյունսե» երիտասարդական ծրագրի լրագրող Սերգեյ Կիրակոսյանը:

Շնորհակալագրեր և հուշանվերներ շնորհվեցին «No Problem» ժամանցի կենտրոնին, Հայաստանի դարցի ֆեդերացիային և «Ակվատեկ» սպորտաառողջարանային համալիրին:

Ինչպես միշտ մրցանակ է սահմանված նաև մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողի համար, որը կհանձնվի ապրիլի 13-ին, ժամը 16:00-ին «Հույսի կամուրջ» ՀԿ գրասենյակում:

«Սպորտը`հանուն հավասար հնարավորությունների» դարցի 3-րդ մրցաշարի հաղթողները

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: