Կրթական ցուցահանդես

Ապրիլի 29-ից մայիսի 1-ը Խնկո-Ապոր անվան գրադարանում կայացավ «Միասին խթանենք կրթության որակը, հասանելիությունը և մատչելիությունը» խորագրով ցուցահանդեսը:

Այն կազմակերպել էր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ և Բաց հասարակության ինստիտուտի (Բուդապեշտ) աջակցությամբ:

Ցուցահանդեսին մասնակցեցին ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը, հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնը, “IREX”–ի հայաստանյան ներկայացուցչությունը, «Քայլ առ քայլ», «Հավատ» և այլ կազմակերպություններ,  «Նոյյան տապան» գրախանութը, «Մանկան» խաղալիքների խանութը, ինչպես նաև ներառական և հատուկ դպրոցներ, հիմնադրամներ, երեխայի զարգացման կենտրոններ և այլն:

Ավելի քան 50 կազմակերպություն ներկայացրեցին կրթական նյութեր, բուկլետներ, տեսանյութեր, մասնագետների կողմից մշակված և կազմված կրթական ծրագրեր, երեխաների ունակություններն ու հմտությունները զարգացնող խաղեր, դիդակտիկ նյութեր և այլն:

Տպագրվել է նաև «Միասին խթանենք կրթության որակը, հասանելիությունը և մատչելիությունը» ցուցահանդեսի մասնակից կազմակերպությունների տեղեկագիրը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: