Հայաստանում քանի՞ հաշմանդամ մարդ կտոնի Մայիսի 1-ը` Աշխատանքի օրը

— Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ընտրության ազատություն (ՀՀ Սահմանադրություն,  հոդված 32):

— Աշխատանքային իրավունքներ ունենալու եւ պարտականություններ կրելու ունակությունը (աշխատանքային իրավունակություն) հավաuարապեu ճանաչվում է ՀՀ բոլոր քաղաքացիների համար (նաև յուրաքանչյուրի, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ) (Աշխատանքային օրենսգիրք, հոդված  15):

Աշխատանքը հիմնարար գործոն է բոլոր, այդ թվում հաշմանդամություն ունեցող մարդկանց սոցիալական ներառման և ինքնուրույնության ապահովման համար:

2010թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում ապրում է մոտ 180.000 հաշմանդամ ունեցող մարդ (8358-ը երեխաներ են): Նրանցից շուրջ 115.000-ը աշխատունակ տարիքի են: Աշխատանքը նրանց համար այսօր գերխնդիր է: Մատչելի միջավայրի, կրթություն ստանալու, մասնագիտություն ձեռք բերելու, վերապատրաստումներ անցնելու հնարավությունների բացակայությունը և գործատուների բացասական վերաբերմունքը խոչընդոտում են նրանց զբաղվածության ապահովմանը:

Հաճախ, հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանված երաշխիքները կամ սոցիալական պաշտպանության ձևերը գործատուների համար հենց սկզբից խուսոփողականության և զգուշավորության առիթ են դառնում:

Այնուամենայնիվ, ցանկալի է գործատուների շրջանում հասնել հաշմանդամ մարդկանց զբաղվածության անընդհատությանը երաշխիքներին, ծառայողական առաջխաղացման հնարավորությանը և աշխատանքային պայմանների իրավահավասարությանը:

Սակայն ինչ գործոններ կարող են հաշվենկատ  գործարար մարդուն հանգեցնել նման քայլերի:

1-ինը` «բիզնեսի սոցիալական պատասխանատվությունն է», որն այսօր առավել ընդունելի է ոչ թե բարեգործությունների համատեքստում, այլ տվյալ կազմակերպություններում սոցիալական տարբեր խմբերի, այդ թվում` հաշմանդամ մարդկանց ընդգրկվածությամբ: Օտարերկրյա կազմակերպությունները այդ հարցին միանշանակ են վերաբերում, քանի որ եթե չապահովեն աշխատակիցների բազմազանությունը հանրության համար ընդունելի կարող են չլինել, ունենալ ցածր վարկանիշ և դրանից տուժի նրանց  հեղինակությունը: Դա նաև խտրականության դեմ պայքարի շրջանակում ընդունված իրավական և բարոյական միջոցներից մեկն է:

2-րդը` կազմակերպությանը տալ հնարավորություն իր համար նոր աշխատուժ բացահայտելու և նրա պոտենցիալ կարողություններին ուշադրություն դարձնելու համար: Հնարավոր է հենց նրանց շարքերում գտնվի այն ուժը, որ կկարողանա մեծացնել արդյունավետությունը, սոցիալական միջավայրը և բերել նորամուծություններ, ներքին մրցակություն և մեծացնել շահութաբերությունը: Հաշմանդամության մասին ունեցած ներկայիս պատկերացումները և կարծրատիպերը այլևս հարցին պրոֆեսիոնալ մոտեցում չեն և սահմանափակում է աշխատաշուկայի իրական հնարավորությունները:

Գործատուն պետք է հասկանա, համապատասխանում է արդյո՞ք հաշմանդմություն ունեցող մարդը այդ աշխատանքին, թե՞ ոչ: Եթե համապատասխանում  է, ուրեմն ինչպես նրան հարմարեցնել և սովորեցնել կոնկրետ աշխատանք կատարելուն կամ իր առջև դրված խնդիրը լուծելուն:

Հետևաբար անձ և աշխատանք հասկացությունները կոնկրետացվում են և խնդիրը հեշտանում է,  գործնականում դառնում հնարավոր:

Պետք է հիշել. այն միջավայրը, որը հարմար է հաշմանդամ մարդկանց, հարմար է բոլորին: Հաշմանդամ մարդիկ կարող են լիարժեք մասնակցություն ունենալ հասարակական կյանքին, եթե ստեղծվեն համապատասխան պայմաններ և հավասար հնարավորություններ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: