«Զվարթնոցը» վերապատրաստվում է…

«Հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանություն» ՀԿ դաշինքի խուրհուրդը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում 2-օրյա սեմինարներ անցկացրեց սպասարկման և հաշվառման բաժնի ղեկավարների և աշխատակիցների համար: Դրանց նպատակը օդանավակայանում հաշմանդամություն ունեցող ուղևորների սպասարկման որակի բարելավումն էր:

Դեռևս 2009-ի դեկտեմբերին ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանի գլխավորությամբ հանդիպում կայացավ դաշինքի անդամ կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվեցին այն խնդիրը, որոնց հանդիպում են հաշմանդամ մարդիկ օդանավակայանից մեկնելիս կամ օդանավակայան ժամանելիս: Հենց այդ համագործակցության արդյունքում էլ  «Հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանություն» դաշինքի կողմից մշակվեց առաջարկների փաթեթը և ներկայացվեց թե’ «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությանը և թե’ ՀՀ քաղաքացիական ավիացիային:

Դրան հաջորդեցին սեմինարները «Զվարթնոցում», որոնց  մասնակցեց 27 աշխատակից: 3-4 ժամ տևած հանդիպումների ընթացքում քննարկվեցին հաշմադամության խնդրին վերաբերող լեզուն և էթիկան, շփման կանոնները, բոլորի համար մատչելի պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը և այլն:

Վերապատրաստումներին մասնակցած բոլոր աշխատակիցները վկայականներ կստանան ՀՄՊՇ դաշինքի, «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների կողմից:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հաշմանդամություն ունեցող ուղևորներին մատուցվող ծառայությունների բարելավման առաջարկներ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: