Ծնվեց «Ինտեգրում»-ը

Լույս տեսավ «Աշխարհն առանց արգելքների» հասարակական կազմակերպության ամսաթերթի առաջին օրինակը: «Ինտեգրում». այսպես է կոչվում տեղեկատուն, որի նպատակն է հանրությանը իրազեկել հաշմանդամության խնդիրների, ոլորտին վերաբերող օրենքների, հաշմանդամ մարդկանց իրավունքներին և հնարավորությունների մասին, ինչպես նաև ծանոթացնել կազմակերպության գործունեությանը:

Կազմակերպության նախագահ Արման Մուշեղյանի խոսքերով հաշմանդամության խնդրին վերաբերող հարցերը մարդիկ հաճախ ուզում են շրջանցել, ոչ թե լուծում տալ դրանց, այդ պատճառով դրանց մասին չեն խոսում:

— Մենք էլ նպատակ ենք դրել խոսել այն ամենից, ինչը մարդիկ պետք է իմանան. հատկապես իրենց իրավունքները և դրանք պաշտպանող օրենքները: Մյուս կողմից էլ խնդրի լուծման համար պատասխանատու մարմինները պետք է հասկանան, որ մենք էլ գիտենք մեր իրավունքները և պատրաստ ենք պաշտպանել դրանք:

Ամսաթերթը տարածվելու է մասնավորապես Կոտայքի մարզի քաղաքներում, տեղական ինքնակառավարման մարմիններում, մշակութային և կրթական օջախներում, հաշմանդամ մարդկանց շրջանում և այլուր:

Կտարածվի նաև ամսաթերթի էլեկտրոնային տարբերակը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: