Խաղաղ մանկություն և հավասարություն բոլորին

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունն ամեն տարի ավանդույթի համաձայն հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության օրվա առթիվ միջոցառումներ է կազմակերպում Երևանում և Տավուշի մարզի քաղաքներում:

Դրանց մասնակցում է ավելի քան 500 հաշմանդամ և ոչ հաշմանդամ, ինչպես նաև դժվար իրավիճակներում հայտված երեխա, որոնց համար մեր կազմակերպության երեխայի զարգացման 5 և համայնքային աջակցության 10 կենտրոններում տարբեր ծառայություններ են մատուցվում:

Այս տարի ևս բացառություն չէր: Տավուշի մարզի Բերդ քաղաքում երգի ու պարի հետ համատեղ կազմակերպվել էր կավճանկարչություն, Դիլիջանի երեխայի զարգացման կենտրոնն իր դռներն էր բացել երեխաների աշխատանքների ցուցահանդեսի համար, Իջևանում «Հույսի կամուրջ» հաճախող երեխաներն ու պատանիները միացել էին քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպած հանրային միջոցառմանը, Նոյեմբերյանում երեխաները մշակութային միջոցառումներ և այլ ակցիաներ են իրականացրել քաղաքի խաղարահրապարակում:

Ինչ վերաբերում է Եևանին, ապա ավանդույթի համաձայն «Հույսի կամուրջի» փոքրիկներն իրենց ուրախ ժամանցն ու խաղերն են կազմակերպել Մոսկովյան պուրակում` «Խաղաղ մանկություն և հավասարություն բոլորին» կարգախոսով:

Երեխաների տոնն առավել գեղեցիկ և հիշվող դարձավ ՀՀ ԿԳՆ կողմից տրամարված Ռուբեն Հախվերդյանի «0-ից 100 տարեկան երեխաներին» ձայնասկավառակի 500 օրինակների և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մատուցած նվերների շնորհիվ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: