Նոր հնարավորություններ

«Սկարպ» առողջական կենտրոն հասարակական կազմակերպությունը հարմարեցված միկրոավտոբուս է ձեռք բերել, որը կծառայի կազմակերպության ծրագրերից օգտվող հաշմանդամ մարդկանց:

2009 թվականից «Սկարպ» ՀԿ-ն համագործակցում է Հայաստանում Գերմանիայի դաշնության դեսպանատան հետ: Դեսպանատան աշխատակիցների և «Սկարպ» ՀԿ նախագահ Աշոտ Մկրտչյանի և մյուս անդամների քննարկման ընթացքում ընդգծվեց սայլակից օգտվող անձանց տեղափոխման համար անհրաժեշտ փոխադրամիջոցի ձեռքբերման կարևորությունը: Արդյունքում «Սկարպ» ՀԿ-ն Հայաստանում Գերմանիայի դաշնության դեսպանատան աջակցությամբ ձեռք բերեց Ford Transit մակնիշի միկրոավտոբուսը:

«Սկարպ» առողջական կենտրոն հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1999 թվականին` Աշոտ Մկրտչյանի նախաձեռնությամբ, ով 15 տարի առաջ ավտովթարի հետևանքով ստացած ողնաշարի վնասվածքի հետևանքով տեղաշարվում է սայլակի օգնությամբ:

Հետվնասվածքային բուժման ընթացքում, հանդիպելով մեծ թվով երիտասարդ հաշմանդամների պարզեց, որ հանրապետությունում դեռ գործում է այնպիսի մոդել, որը չի նպաստում հաշմանդամների ինտեգրմանը հասարակությանը: Արդյունքում հաշմանդամ անձինք իրենց չէին զգում հասարակության լիիրավ անդամ: Այսպես ծնվեց հաշմանդամ անձանց համար հասարակական կազմակերպություն ստեղծելու գաղափարը:

«Սկարպ» ՀԿ-ի նպատակն է աջակցել Հայաստանում բնակվող հաշմանդամ երիտասարդներին` լինել անկախ և հասարակության լիիրավ անդամ: «Սկարպ» օգնում է հաշմանդամություն ունեցող երիտասարդներին պահպանել և բարելավել իրենց ֆիզիկական առողջությունը` սայլակից օգտվող անձանց համար հարմարեցված մարզասրահի ծառայություններ տրամադրելով:

Այսօր «Սկարպ» մասնագիտացված հասարակական կառույց է, որը իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնց նպատակն է Հայաստանում ստեղծել մատչելի ապագա հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Ներկայումս «Սկարպն» իրականացնում է համակարգչային դասընթացներ, հաշմանդամ երիտասարդներին աշխատաշուկայում մրցունակ դարձնելու նպատակով, ինչպես նաև անցկացնում է հետվնասվածքային վերականգնում: Այն ունի նաև բասկետբոլի, ձեռնամարտի, սայլակավազքի և ծանրամարտի խմբեր, որոնք մասնակցում են ազգային և միջազգային մրցույթների և գրավում մրցանակային պատվավոր տեղեր:

Հայաստանում Գերմանիայի դաշնության դեսպանատան աջակցությամբ ձեռք բերված միկրոավտոբուսն առավել կնպաստի կազմակերպության գործունեությանը. Այն առավելագույնս հարմարեցված է սայլակից օգտվող հաշմանդամ մարդկանց համար և կարող է միաժամանակ տեղափոխել սայլակից օգտվող 8-9 մարդ:  Մեքենան ծառայելու է կազմակերպության ծառայություններից օգտվող մարդկանց տեղափոխմանն ու մի շարք այլ միջոցառումների իրականացմանը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: