Հավասարություն` նաև շախմատով

«Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանը շնորհակալագիր և հուշանվեր է հանձնում Լևոն Արոնյանին

Կայացավ գրոսմայստեր Լևոն Արոնյանի սեանսը «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրով շախմատի առաջին մրցաշարի մասնակիցներին:
Մրցաշարը կազմակերպել էին «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ: Միջոցառման նպատակն էր քարոզել հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը:
Հունիսի 17-ին կայացավ մրցաշարի բացումը, որի հյուրն էր նաև գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը: Միջոցառմանը մասնակցեցին հաշմանդամության խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, անհատներ` ընդհանուր առմամբ 18 մարդ:
Մրցութային փուլի արդյունքում հայտնի դարձան առաջին երեք մրցանակակիրները:
«Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» շախմատի մրցաշարում երրորդ տեղը գրավեց Հայաստանի կույրերի միավորման Սոկրատ Շանհնազարյանի անվան մշակույթի տան գործադիր տնօրեն Յուրի Ավետիսյանը, երկրորդը` «Սկարպ» առողջական կենտրոն հասարակական կազմակերպության անդամ Լևոն Ստեփանյանը, և մրցաշարի հաղթող ճանաչվեց ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, ով հարյուր տոկոսանոց արդյունք ցուցաբերեց` 6 խաղում 6 հաղթանակ:
Լևոն Արոնյանի սեանսից հետո կայացավ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Մրցաշարը լավագույնս լուսաբանելու համար մրցանակների արժանացան  «Հայլուր» լրատվական ծրագրի լրագրող Զարուհի Արզումանյանը, «Երկիրն այսօր»-ից Սոնա Քոչարյանը և Հանրային ռադիոյի «Լյունսե» երիտասարդական ծրագրի լրագրող Սյուզի Լևոնյանը:

Մրցաշարի մասին կարդացեք նաև bravo.am, youth.amyerkirmedia.am կայքերում:

Տեսաշար

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: