Առաջին արդյունքները

Կայացավ «Արհեստագործական կրթություն ուսման դժվարություն ունեցող անձանց համար. Խնդիրներ և հնարավորություններ» ծնողական ֆորումը, որի նպատակն էր քննարկել «Այգեգործություն» և «Գորգագործություն» որակավորումներով մասնագիտությունների գծով իրականացվող արհեստագործական կրթության փորձը:

Հայաստանում այս փորձն առաջին անգամ ներդրել են «Հույսի կամուրջ» և  «Առաքելություն արևելք» կազմակերպությունները` ՀՀ ԿԳՆ և կրթության ազգային ինստիտուտի հետ համագործակցությամբ: 2009 թ. սեպտեմբերի 1-ից նշված խմբի 51 ուսանող սովորում է ընտրված ուսումնական հաստատություններում` «Այգեգործություն» և «Գործագործություն» որակավորումներով մասնագիտությունների գծով: Մշակվել են այդ երկու մասնագիտությունների ուսուցման ծրագրերը, ինչպես նաև դասավանդողների ձեռնարկները և վերապատրաստման համար անհրաժեշտ փաթեթը:

Ֆորումի ընթացքում ծնողները, ուսումնական հաստատությունների դասախոսների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ՀՀ կրթության և գիտության, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարությունների մասնագետների հետ քննարկեցին ուսումնական առաջին տարվա արդյունքներն ու դժվարությունները:

«Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանն իր բացման խոսքում նշեց, որ  ծրագիրն ուղղված է ուսման դժվարություններ ունեցող անձանց, քանի որ հաշմանդամ մարդկանց խմբում նրանք ամենախոցելին են: Հենց այս մարդկանց նկատմամբ հասարակությունում բազմաթիվ կարծրատիպեր կան, և եթե ֆիզիկական հաշմանդամություն ունեցողների կրթությունը որոշակի պայմաններում հնարավոր են համարում, ապա մտավոր խնդիրներ ունեցող անձանց դեպքում դա գրեթե բացառում են: Ս. Թադևոսյանը նշեց, որ իրականացվող ծրագրի մոտեցումն այլ է. Հմտությունների և կարողությունների զարգացման դեպքում ուսման դժվարություններ ունեցող մարդիկ կարող են իրենց կյանքը տնօրինել այնպես, ինչպես իրենք են ուզում:

«Առաքելություն արևելք» դանիական կազմակերպության հատուկ կրթության պատասխանատու Քիրսթին Բաստելմանը ևս ողջունեց մասնակիցներին և կիսվեց իր տպավորություններով, որ ունեցել էր ծրագրի արդյուքներին ծանոթանալիս: Նա նշեց, որ ոգևորված է ուսումնական հաստատությունների փորձով և ձեռքբերումներով:

Ծրագրի արդյունքների ներկայացումից հետո ելույթ ունեցան նաև ուսումնական հաստատությունների ղեկավարները և դասախոսները: Երևանի պեկան հումանիտար քոլեջի տնօրեն Հրաչյա Հակոբջանյանը ներկայացնելով ուսումնական գործընթացի արդյունքերը նշեց, որ այգեգործների և գորգագործների մասնակցությունը դասապրոցեսին ավելի մեծ է, քան ամբողջ քոլեջինը: Նա կարևորեց հատկապես այն փաստը, որ այս մասնագիտությունները ուսանող երիտասարդներն ընդգրկված են նաև քոլեջի երգչախմբում և մասնակցում են տարբեր միջոցառումների: Քոլեջի տնօրենը նշեց, որ խնդիրներից մեկը դեռևս մնում է գործնական պարապմունքների կազմակերպումը ձմռան ընթացքում, քանի որ ուսումնական հաստատությունը ջերմոցային հնարավորություններ չունի: Թեև ծրագրի շրջանակում նախատեսվում էր ջերմոցի ստեղծումը, սակայն դրա պահպանումն ու շահագործումը շատ ավելի մեծ ծախսեր պահանջեց, քան ստեղծումը. արդյունքում քոլեջը ստիպված եղավ հրաժարվել այդ գաղափարից:

Ֆորումին մասնակցում էին ծնողներ, ում երեխաները ցանկություն ունեն իրենց կրթությունը շարունակել այգեգործություն կամ գորգագործություն մասնագիտությունները ձեռք բերոլու համար, սակայն նոր ընդունելության հնարավորություն ունի միայն Հանրապետական թիվ 2 հատուկ կրթահամալիրը, որը հոգում է նաև ուսանողների կացարանային խնդիրները:

ՀՀ Կրթության և գիտության նախարարի խորհրդական Ռուբերտ Աբրահամյանն անդրադառնալով այս հարցին նշեց.

— Այս ծրագիրը փորձարարական է, ինչը նշանակում է, որ դրա փորձն ու արդյունքները պետք է ցույց տան, կարող է արդյոք այն հիմնական դառնալ, թե ոչ: Ուսումնական գործընթացը 3 տարի է, ինչը նշանակում է, որ դեռ 2 տարի կա, որպեսզի աշխատենք ու համոզվենք դրանում: Որից հետո միայն կարող ենք նոր ընդունելություն հայտարարել Երևանի պետական հումանիտար քոլեջում և պետական միջոցներ հատկացնել ուսանողների կրթության համար:

Իսկ ահա հանրապետական թիվ 2 կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահ Սվետլանա Մանուկյանն ուրախությամբ նշեց, որ երենց հաստատությունը շարունակում է ընդունելությունը և ցանկացողներն իրենց մոտ կարող են ուսանել այգեգործություն և գորգագործություն մասնագիտությունները: Տիկին Մանուկյանը նշեց, որ իրենց դպրոցը մի ընտանիք է, ուր ապրում և սովորում են տարբեր բնավորության, կարողությունների և հետաքրքրությունների տեր երեխաներ, ում համար ստեղծված են բոլոր պայմանները գիշերելու, սնվելու, հանգստի, ազատ ժամանցի և այլ խմբակներում ընդգրկվելու համար:

Ծնող Կարապետ Սաֆարյանն իր ելույթում նշեց, որ մասնագիտությունների ճիշտ ընտրություն է կատարված և շատ լավ է, որ կրթական մոդուլներնն ուղղված են ուսանողների հմտությունների զարգացմանը: Խոսելով խնդիրների մասին նա կարևորեց թե ջերմոցների ստեղծման և պահպանման, թե թիվ 2 հատուկ կրթահամալիրի ջեռուցման հարցը:

— Միջոցներ հայթհայթելու համար ես պատրաստ եմ դիմել հիմնադրամների, կազմակերպությունների: Չէ որ պատահական չէ, որ միջազգային կազմակերպությունները մեծ ուշադրություն են դարձնում այս խմբին: Չմոռանանք նաև, որ Հայստանը բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ է ստորագրել, որոնցում ամրագրված հոդվածներն ու սկզբունքներն ամենևին էլ ֆանտաստիկա չեն: Սա նշանակում է, որ պետք է ամեն ինչ անել հաշմանդամների մեջ ամենախոցելի մարդկանց  խնդիրները լուծելու համար:

Սոֆյա Այվազյանը, ում թոռը Երևանի պետական հումանիտար քոլեջի ուսանող է, հայտնեց իր մտահոգությունն այն մասին, որ քոլեջում տեսական մասերը բավական ծավալուն են և շատ հաճախ ուսանողները ստիպված են երկար ժամեր տրամադրել տնային աշխատանքի: Այնինչ այս կրթությունը պետք է որ առավելագույնը ուղղված լինի նրանց հմտությունների զարգացմանը և կազմված լինի առավելապես գործնական պարապմունքներից: Նա ծնողների անունից առաջարկեց հնարավորինս կրճատել տեսական մասը և ավելացնել գործնականը:

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը պատասխանելով այս հարցին նշեց, որ ծրագիրը գրված է շուկայի մասնագետի համար: Այսինքն` բոլորի համար, պարզապես ավելի պարզեցվել է և կազմկվել է 3 տարվա համար:

— Հնարավոր է որ ուսանողի անհատական պլանը պետք է վերանայել, որով կազմակերպվում է նրա կրթությունը: Սակայն մի բան պարզ է. մեր երեխան պետք է մրցունակ մասնագետ դառնա շուկայի համար:

Անահիտ Մուրադյանը ներկա գտնվող ծնողներին շնորհակալություն հայտնեց ԿԳՆ մասնագետներին և մյուս պատասխանատուներին զգոն պահելու համար և վստահեցրեց, որ ծրագիրը գտնվում է իրենց ուշադրության կենտրոն:

Ֆորումի ավարտին թիվ 2 կրթահամալիրը «Առաքելություն արևելք» կազմակերպությանը նվիրեց իրենց ուսանողների գործած առաջին ավարտուն գորգը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: