Մրցույթը մոտենում է ավարտին

«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ հայտարարում են «Հավասար հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն և էլեկտրոնային) ամենամյա «Արևածաղիկ» մրցույթը այս տարվա համար: Մրցույթի նպատակը հաշմանդամ անձանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է:

Մրցույթին կարող են ներկայացվել 2009 թ. նոյեմբերի 20-ից 2010թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը: Ընդունման վերջնաժամկետն է 2010 թ. նոյեմբերի 23-ը:

Արդյունքները կամփոփվեն, և հաղթող հրապարակումները մրցանակաբաշխության արարողությանը կներկայացվեն 2010 թ. դեկտեմբերի 3-ին:

Սահմանված են հետեւյալ մրցանակները`

— լավագույն հրապարակման համար գլխավոր մրցանակ` Note book համակարգչին համարժեք գումար,

— հեռուստատեսային, ռադիո, տպագիր (էլեկտրոնային) նյութի համար 3-րդ մրցանակ` 50.000 դրամ

— հեռուստատեսային, ռադիո, տպագիր (էլեկտրոնային) նյութի համար 2-րդ մրցանակ` 100.000 դրամ

— հեռուստատեսային, ռադիո, տպագիր (էլեկտրոնային) նյութի համար 1-ին մրցանակ` 200.000 դրամ

— լավագույն օպերատորական աշխատանք` 100.000 դրամ

— հատուկ մրցանակ`250.000 դրամ

— խրախուսական մրցանակ: 30.000 դրամ

Մրցանակները նախատեսված են հեռուստատեսային, ռադիո, տպագիր և էլէկտրոնային ԶԼՄ-ների համար:

Մրցանակները կտրվեն ոչ թե հեռարձակող ընկերություններին կամ խմբագրությանը, այլ` լրագրողին:

Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել առավելագույնը 3 աշխատանք, որոնք չեն կրկնվում ԶԼՄ այլ տեսակներով, ինչպես, օրինակ, տպագրված հոդվածի ռադիոտարբերակը:

Մրցույթի պայմաններին ծանոթանալու, այլ տեղեկությունների և մասնակցության հայտի համար կարող եք այցելել http://www.bridgeofhope.am/system/index-arm.htm կամ 010 56-01-43 հեռախոսահամարով դիմել Զարուհի Բաթոյանին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: