«Աշխարհն առանց արգելքների» ՀԿ-ն վերանորոգված և կահավորված տարածք ունի

«Աշխարհն առանց արգելքների» հասարակական կազմակերպությունն արդեն վերանորոգված և կահավորված գրասենյակ ունի Աբովյան քաղաքում: օժանդակությունը ցուցաբերել են «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության դանիական կազմակերպությունը և Դանիայի միջազգային զարգացման գործակալությունը:

«Կազմակերպությունը վաղուց էր ստեղծված: Այն ուներ իր համախոհները, գործընկերները, սակայն այսօրվանից ունենք գրասենյակ, որտեղ կարող ենք ընդունել մեր շահառուներին և քննարկել մեր հետագա անելիքները»,-բացման արարողությանn իր ողջյունի խոսքում նշեց «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանը:

Կազմակերպությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին, հաշմանդամություն ունեցող մարդկանց կողմից, գրանցված է Աբովյան քաղաքում և գործում է Կոտայքի մարզում,  ուր ըստ պաշտոնական տվյալների ապրում է 11.175 հաշմանդամություն ունեցող մարդ, որոնցից 646-ը երեխաներ:

«Աշխարհն առանց արգելքների» հասարակական կազմակերպության նպատակն է սատարել, պաշտպանել և ապահովել հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց մարդկային իրավունքների և հիմնարար ազատությունների լիակատար ու հավասար իրացումը, ինչպես նաև հարգալից վերաբերմունքը նրանց արժանապատվության նկատմամբ:

«Մենք շնորհավորում ենք գրասենյակի բացումը և ևս մեկ անգամ նշում ենք, որ միշտ կանգնած ենք Ձեր կողքին` աջակցելու բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին»,-շնորհավորական խոսքում ընդգծեց «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը:

«Առաքելություն Արևելք» կազմակերպության հատուկ կրթության ծրագրերի ղեկավար Քիրսթին Բոստելմանը ևս ներկա էր բացմանը. ««Առաքելություն Արևելքը» միշտ կարևորել է համայնքների հետ աշխատանքը և շատ ուրախ ենք, որ ևս մեկ գրասենյակ բացվեց ոչ միայն Երևանում, այլ նաև Կոտայքի մարզում: Հույս ունեմ, որ ծրագրերը հաջողված կլինեն, քանի որ կազմակերպությունը ղեկավարվում է հաշմանդամություն ունեցող անձի կողմից, հուսամ նաև, որ կկարողանաք համախմբել նաև այն մարդկանց, ովքեր ավելի լավ գիտեն իրենց իսկ խնդիրների լուծման ճանապարհները»:

«Աշխարհն առանց արգելքների» կազմակերպությունը հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով Կոտայքի մարզային հանձնաժողովի անդամ է, ընդգրկված է «Հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանություն» հասարակական կազմակերպությունների դաշինքի խորհրդի կազմում և ակտիվորեն մասնակցություն է ցուցաբերում նաև «Հաշմանդամների միջազգային հասարակական շարժման՚ գործում:

«Մինչև կազմակերպության գրասենյակի բացվելը, մենք որոշակի ծրագրել արդեն հասցրել էինք իրևականացնել և հույս ունենք, որ այսուհետ ավելի կսերտանա մեր համագործակցությունը, որն ավելի արդյունավետ կլնի հետագայում» — կարևորեց «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության Աբովյան քաղաքի տարածքային կենտրոնի ղեկավար Հրայր Հակոբյանը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: