Դեպի կրթություն բոլորի համար. կայուն զարգացում

«Առաքելություն արևելք» և «Հույսի կամուրջ» կազմակերպությունների և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որը հաստատում է կողմերի պատրաստակամությունն օժանդակելու «Դեպի կրթություն բոլորի համար 3» ծրագրին:

Այսպիսով կսկսվի «Դեպի կրթություն բոլորի համար. աջակցել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող բոլոր երեխաների կրթության կայուն զարգացմանը» ծրագրի իրականացման 3-րդ` վերջնական փուլը:

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությանը` հասնելու հաշմանդամ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների լիարժեք ներառմանը կրթության մեջ և նրանց համար ապահովելու կրթության հասանելիություն և որակ:

Ծրագիրը հիմնված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն բոլորի համար» հռչակագրի, ՄԱԿ-ի «Երեխաների իրավունքների» և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների» կոնվենցիաների, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված այլ միջազգային համաձայնագրերի, ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև ՀՀ կրթության ոլորտը կարգավարող այլ օրենքների և իրավական ակտերի վրա:

Երկու տարվա համար ծրագիրն իր առջև խնդիր է դրել զարգացնելու Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների և դասախոսների տեսական գիտելիքներն ու կարողությունները ներառական կրթության սկզբունքների կիրառման վերաբերյալ, ինչպես նաև աջակցելու համալսարանին բոլոր մասնագիտությունների ուսումնական պլաններում ընդգրկելու ներառական կրթության տեսությանն ու պրակտիկային առնչվող դասընթացներ:

Ծրագիրը կխթանի նաև հաշմանդամություն ունեցող անձանց և կրթության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և համալսարանի միջև սերտ համագործակցությունը` համատեղ քարոզարշավների, սեմինարների և հանրային միջոցառումների միջոցով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: