Ոչ ոքի՝ 3:3. հաղթեց հավասար հնարավորությունների գաղափարը

«Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» 4-րդ մրցաշարի շրջանակում լրատվամիջոցների ներկայացուցիչները հավաքական թիմով ընկերական խաղ անցկացրեցին  «Կոկա-Կոլա» ՀԲՔ Արմենիա» ընկերության թիմի հետ: Թեժ ու համառ պայքարում ընթացող խաղն աչքի ընկավ գոլառատությամբ, սակայն վերջնական արդյունքը երկու կողմերի համար էլ, գուցե, հենց ակամայից հավասար հնարավորությունների գաղափարն էր կրում: Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 3:3:Եզրափակիչ խաղը և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին` հաշմանդամների միջազգային օրը:

Արդեն ավանդական դարձած մրցաշարը կազմակերպում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ` նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 3-ը:

Մրցաշարի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելն է:

Արդեն երրորդ անգամ մրցաշարին աջակցում է «Կոկա-Կոլա» ՀԲՔ Արմենիա» ընկերությունը:

Այս տարի մասնակիցների համար նվերներ և մրցանակներ է սահմանել նաև «Էսթինգ» ընկերությունը «Նիվեա» և «Ահմադ» ապրանքանիշերի տեսականիով: Բժշկական աջակցություն է ցուցաբերում մրցաշարի մշտական գործընկեր  Երևանի պետական բժշկական համալսարանը:

Խաղերն անցկացվում են  «Միկա» մարզական համալիրում, ուր «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» գավաթի համար մրցում են 10 լրատվական թիմ`  «Մեդիամաքս», «Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիա», «Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա», «Արևածաղիկ», «Լրագիր.am», «Epress.am», «Երևան», «Starsbyart.com», «Armfootball.com», «Արմենպրես»:  Թիմերում ընդգրկվել են մասնակիցներ ավելի քան 20 լրատվամիջոցներից:

Այս տարի ևս կազմակերպիչները հատուկ մրցանակ են սահմանել մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողի համար:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: