Ամփոփվեց 2010-ի լրատվամիջոցների մրցույթը

Ամփոփվեցին «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ հայտարարած հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման 8-րդ մրցույթի արդյունքները: Մրցույթը, որ կրում է «Արևածաղիկ» անունը, ամենամյա է և կազմակերպվում է արդեն ութերորդ անգամ: Նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորություններ ապահովելու գաղափարը քարոզելն է:

Այս տարի մրցույթին ներկայացվել է 19 տպագիր, 3 ռադիո և 7 հեռուստատեսային նյութ, որոնք հրապարակվել են 2009 թ. նոյեմբերի 20-ից 2010թ. նոյեմբերի 20-ը: Մրցութային հանձնաժողովի գնահատմանն են ներկայացվել լրագրողական աշխատանքներ տպագիր և էլեկտրոնային հրապարակումներ «Առավոտ», «Հետք», «Անկախ», «Որոտան», «Վանաձորյան խճանկար», «Սևան», «Լոռու մարզ», «Բան ու գործ»,  «Medialab.am» «tert.yerkir.am» պարբերականներից Հանրային ռադիոյի «Երևան» և «Լյունսե» ծրագրերից, «Երկիր Մեդիա», Հանրային, «Շանթ», «Շողակաթ», «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերություններից:

Մրցույթի մրցանակակիրներն են.

1. «Լավագույն հեռուստանյութ» անվանակարգի 1-ին մրցանակ` Զարուհի Արզումանյան («Շոշափելի գիտելիք կամ կրթությունը սպիտակ դասագրքով» ռեպորտաժի համար, «Հայլուր» լրատվական ծրագիր):

2. «Լավագույն տպագիր հոդված» անվանակարգի 1-ին մրցանակ` Լենա Հովսեփյան («Կուզեմ միայն, որ կիրակի օրերին մինչև կեսօր մարշրուտնի աշխատի…» հոդվածի համար, «Բան ու գործ» թերթ):

3. «Լավագույն տպագիր հոդված» անվանակարգի 2-րդ մրցանակ` Արփի Մաղաքյան («…Տիգրանը շարունակում է սիրել կյանքը և ժպտալ» հոդվածի համար, Medialab.am):

4. «Լավագույն տպագիր հոդված» անվանակարգի 3-րդ մրցանակ` Սոնա Ադամյան («Նախ վերաբերմունքը փոխել հաշմանդամ մարդու նկատմամբ, հետո` օրենքը» հոդվածի համար, «Հետք» շաբաթաթերթ):

5. «Լավագույն ռադիոնյութ» անվանակարգի 1-ին մրցանակ` Կարինե Կարապետյան («Մենք հավասար ենք, երբ հավասար են պայմանները» ռադիոռեպորտաժի համար, Հանրային ռադիո, «Երևան» ծրագիր):

6. «Լավագույն ռադիոնյութ» անվանակարգի 2-րդ մրցանակ` Լիլիթ րիգորյան («Քանդակի լեզուն» ռադիոռեպորտաժի համար, Հանրային ռադիո, «Լյունսե» երիտասարդական ծրագիր):

7. Դրական և խրախուսական կերպարի բացահայտման համար խրախուսական մրցանակ` Արմանուշ Նիազյան («Մենք էլ երազանքներ ունենք» տեսանյութի համար, «Անկյուն գումարած երեք» հեռուստաընկերություն):

8. Հաշմանդամության խնդիրը պարբերաբար լուսաբանելու համար խրախուսական մրցանակ`Սոնա Քոչարյան («Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն, «Երկիրն այսօր» լրատվական ծրագիր):

9. Հաշմանդամության խնդիրը պարբերաբար լուսաբանելու համար խրախուսական մրցանակ` Հռիփսիմե Ջեբեջյան («Առավոտ» օրաթերթ):

10.Մարդկային ճակատագրի յուրահատուկ ներկայացման համար խրախուսական մրցանակ` Գայանե Ասրյան (tert.yerkir.am էլեկտրոնային պարբերական):

11.«Լավագույն օպերատորական աշխատանքի» համար մրցանակ` Հակոբ Թումանյան և Արմեն Անդրեասյան (Հանրային հեռուստաընկերություն, «Հայլուր» լրատվական ծրագիր):

Ֆինանսական աջակցությունը`Դանիայի միջազգային զարգացման գործակալության

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: