Գո, գո, Golllllllll կամ ֆուտզալի մրցաշարի հաղթողը` Epress.am

Հաշմանդամ մարդկանց միջազգային օրը, կայացավ  «ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների ֆուտզալի 4-րդ մրցաշարի գավաթների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Ամեմամյա մրցաշարը նախաձեռնել էին «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ:

Մրցաշարի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելն էր:Մրցաշարին արդեն երրորդ անգամ աջակցում էր «Կոկա-Կոլա» ՀԲՔ Արմենիա» ընկերությունը: Այս տարի մասնակիցների համար նվերներ և մրցանակներ էր սահմանել նաև «Էսթինգ»ընկերությունը «Նիվեա» և «Ահմադ» ապրանքանիշերի տեսականիով:

Ձախից`ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյան, «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյան և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյան

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը հյուրերին ողջունելու էր եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը. «Հաշմանդամ անձանց իրավունքների պաշտպանության միամսյակի շրջանակում ամենամյա դարձած այս մրցաշարը սպորտային լավագույն միջոցառումն է, որը հենց ծառայում է իր գաղափարին, փաստում, որ բոլորը հավասար հնարավորությունների գաղափարակիցն ու դրա իրականացման քայլերի աջակիցն են, ուրախ եմ, որ այսօր այսպիսի հրաշալի տրամադրություն է տիրում դահլիճում»:

«Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը ևս ողջունեց ներկաներին. «կարծում եմ, որ մրցաշարը կայացել է, իսկ դրա ապացույցը այսքան թիմերի մասնակցությունն ու ոգևորվածությունն է, ինչպես նաև թեժ մրցապայքարը, որտեղ սակայն հաղթում ու պարտվում են հանուն հավասար հնարավորությունների»:

«Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» գավաթի համար մրցեցին 10 լրատվական թիմ`  «Մեդիամաքս», «Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիա», «Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա», «Արևածաղիկ», «Լրագիր.am», «Epress.am», «Երևան», «Starsbyart.com», «Armfootball.com», «Արմենպրես»: Թիմերում ընդգրկվել են մասնակիցներ ավելի քան 20 լրատվամիջոցներից:

«Կոկա-Կոլա» ՀԲՔ Արմենիա» ընկերության հասարակական գործերի եւ հաղորդակցման բաժնի տնօրեն Արա Բրուտյան

«Մենք միշտ պատրաստ ենք միանալու այսպիսի նախաձեռնություններին, որոնք առողջ ապրելակերպի, սպորտի զարգացմանն ուղղված նպատակներ ունեն: Մենք նաև կարևորում ենք հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների ստեղծումը և միշտ այդ գաղափարի աջակիցն ենք»,-ասաց «Կոկա-Կոլա» ՀԲՔ Արմենիա» ընկերության հասարակական  գործերի եւ հաղորդակցման բաժնի տնօրեն Արա Բրուտյանը:

Մրցաշարի շրջանակում լրատվամմիջոցների ներկայացուցիչները նոյեմբերի 28-ին հավաքական թիմով ընկերական խաղ անցկացրեցին «Կոկա-Կոլա» ՀԲՔ Արմենիա» ընկերության թիմի հետ, որն ավարտվեց 3:3 հաշվով:

Մրցանակբաշխության հանդիսավոր արարողությանը նախորդել էին 3-րդ տեղի և եզրափակիչ խաղերը: Այս տարի ևս հատուկ մրցանակ էր սահմանված մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողի համար: Մրցաշարի լավագույն կիսապաշտպանը Խորեն Թևանյան էր («Մեդիամաքս»), իսկ լավագույն պաշտպանը  Սամվել Ղարագյոզյանը («Մեդիամաքս»):

Ողջ պայաքարի ընթացքում լավագույն հարձակվող է ճանաչվել Գևորգ Գևորգյանը («Արևածաղիկ»), իսկ դարպասապահը  Արման Սաֆարյանն էր (Epress.am),  ֆանատները` epress.am-ի աղջիկները, լուսաբանում անվանակարգի հաղթողը Յուրա Մանվելյանն էր (Epress.am), իսկ ողջ խաղերի լավագույն  ֆուտբոլիստը Արման Ալավերդյանը («Մեդիամաքս»):

Աչքի ընկած մրցավարները ևս արժանացան պարգևների և շնորահակալագրերի: Լավագույն մրցավարներ ճանաչվեցին Սամվել Զարգարյանը, Թորոս Ֆենդյանը և Երվանդ Դոխոյանը: Լավագույն ռմբարկուն Գնել Գևորգյանն էր («Արմենպրես»), լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը` Խաչատուր Ավետիսյանը («Երևան»):

Էլ ի՞նչ ֆուտբոլ առանց ամենագեղեցիկ գոլի. հեղինակը Մարտին Ասլանյանն էր («Հայաստան. Ֆինան. և էկոնոմ.»), 3-րդ տեղի խաղի լավագույն ֆուտբոլիստը Վարդան Կիտաբսիզյանը («Արևածաղիկ») և  Արտակ Մաիլյանը («Արմենպրես»), բացի այդ եզրափակիչ խաղի լավագույն ֆուտբոլիստներն էին Արման Մելիքբեկյանը (Epress.am) և Էդուարդ Քալանթարյանը («Մեդիամաքս»):

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: