Նոր սեմինար լրագրողների համար

«Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը ողջունում են մասնակիցներին:

Մարտի 23-ին «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ  կազմակերպել էին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան և հաշմանդամության խնդիրը Հայաստանում» սեմինարը լրագրողների համար:   (Կորյունի 19ա):

Հանդիպումը, որ կայացավ «Հույսի կամուրջ» ՀԿ գրասենյակում, նպատակ ուներ բարձարացնել լրագրողների իրազեկությունը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի շուրջ, որը Հայաստանում ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 22-ին:

Հանդիպմանը մասնակցեց 13 լրագրող «Շողակաթ»և «Կենտրոն»հեռուստաընկերություններից,  «Առավոտ», «Ժողովուրդ», «Երկիր», «Գոլոս Արմենիի» պարբերականներից, հանրային ռադիոյից և ա յլ լրատվամիջոցներից:

Լրագրողների հետ քննարկվեցին կոնվենցիայի անհրաժեշտությունն ու դրա առանձնահատկությունները, ինչպես նաև երկրի պարտավորությունները, որոնք ստանձնել է փաստաթուղթը վավերացնելով: Մասնակիցները ակտիվ էին հատկապես այս գործում ԶԼՄ-ների դերը և նշանակությունը քննարկելիս:

Հանդիպման վերջում բոլոր մասնակիցներին տրամադրվեցին Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի հայերեն օրինակները, ինչպես նաև «Հավասար հնարավորություններ» ԶԼՄ 9-րդ մրցույթի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ մրցույթի նպատակը հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելն է: Այն ևս ամեն տարի հայտարարում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: