Ամփոփեցինք կանանց տոները…

Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ, այսօր «No Problem» ժամանցի կենտրոնում կայացավ արդեն ավանդույթ դարձած «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրով դարցի 4-րդ մրցաշարը:

«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպություններն արդեն մի քանի տարի է, ինչ միջոցառումն իրականացնում են Հայաստանի դարցի ‎‎‎ֆեդերացիայի հետ համագործակցությամբ և Դանիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Այս տարի միջոցառմանն իր աջակցությունն էր բերել նաև «Վիվա դոն» ընկերությունը:

Սպորտային ավանդական մրցապայքարով կազմակերպիչներն ամփոփեցին կականց միամսյակը և ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրեցին հաշմանդամություն ունեցող կանանց հիմնախնդիրներին:

Մրցաշարին մասնակցություն էին բերել հաշմանդամության խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ` 45 մարդ, ինչպես նաև հայտնի մարդիկ` երաժիշտ Արա Գևորգյանը, շախմատի մինչև քսան տարեկանների աշխարհի չեմպիոն, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը :

Մրցակցությունը թեժ էր, հաղթելու ցանկությունը մեծ: Տղամարդկանց և կանանց խմբերն առանձին-առանձին մրցեցին լավագույնի կոչման համար: Կանանց պայքարում առաջին հորիզոնակը զբաղեցրեց Հասմիկ Բաբայանը (Panarmenian.net), երկրորդը` Սոնա Ավետիսյանն էր («Հույսի կամուրջ» ՀԿ), իսկ երրորդը` Սվետլանա Ջանունցը («Հույսի կամուրջ» ՀԿ):

Տղամարդկանց մրցապայքարում հաղթող ճանաչվեց շախմատի մինչև քսան տարեկանների աշխարհի չեմպիոն,  գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Սամվել Ջինանյանը («Երկիր Մեդիա» ՀԸ), իսկ երորրդը` Հայկ Պետրոսյանն էր (TotalFootball.am):

Մրցաշարը լավագույնս լուսաբանելու համար պատվոգրի և հուշանվերի արժանացավ TotalFootball.am կայքի լրագրող Դավիթ Գալստյանը:

(Հոդվածը կարդացեք այստեղ  http://www.totalfootball.am/2011/04/44002/)

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: