Հանրային ակցիա` հանուն արժանապատիվ կյանքի

Ապրիլի 29-ին կայացավ «Կրթություն, աշխատանք, արժանապատիվ կյանք» խորագրով ակցիան, որը նվիրված էր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը:

Միջոցառումը նախաձեռնել էին «Հույսի կամուրջ» և «Առաքելություն արևելք» կազմակերպությունները` Դանիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

Ակցիան մեկնարկեց խաղաղ երթով, որին մասնակցեց ավելի քան 300 հաշմանդամ և ոչ հաշմանդամ մարդ Երևանից և հանրպետության 11 քաղաքներից (Ստեփանավան, Սևան, Կապան, Գավառ, Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան, Բերդ, Սևան, Աբովյան, վարդենիս) : Քայլարշավը սկիզբ առավ Թումանյան փողոցից:

Մասնակիցները կրում էին  «Կրթություն բոլորի համար», «Տեղեկատվության մատչելիություն»,  «Արժանապատիվ կյանք», «Աշխատելու հնարավորություն բոլորին» և այլ կոչերով պաստառներ:

Երթից հետո Գաֆէսճեան քանդակների պարտեզում տեղի ունեցավ համերգ` հայտնի կատարողների մասնակցությամբ:

Համերգը կազմակերպվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի աջակցությամբ:

Համերգի ընթացքում անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահոված գործատուների մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ: Աշխատավայրը հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելու և նրանց աշխատանքի ընդունելու համար մրցանակի և պատվոգրի արժանացան Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան և ՎիվաՍել-ՄՏՍ Հայաստան ՓԲԸ-ները:

Միջոցառման լուսանկաները դիտեք այստեղ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: