Կրկին շախմատի տախտակի առջև…


Լուսանկարը՝ Մուշեղ ՀովսեփյանիՀունիսի 25-ին կայացավ գրոսմայստեր Լևոն Արոնյանի շախմատային սեանսը «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» շախմատի 2-րդ մրցաշարի շրջանակում:

Մրցաշարը կազմակերպել են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետ համատեղ:
«Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը քարոզելն է:

Ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս մրցաշարի պատվավոր հյուրն է գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով իր խաղով միացել է հավասար հնարավորությունների գաղափարի տարածմանը:
Շախմատիստի սեանսից հետո կայացավ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Մրցաշարի առաջին օրը` հունիսի 24-ին, շվեյցարական մրցակարգով երեք մրցանակային տեղերի համար իրենց ուժերը չափեցին հաշմանդամության խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, դպրոցականներ և այլ անհատներ (22 մարդ):
«Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» 2-րդ մրցաշարում երրորդ տեղը գրավեց Նորայր Շողիկյանը, երկրորդը` Սերոբ Ղազարյանը, իսկ առաջին պատվավոր տեղի մրցանակին արժանացավ Հարություն Հովակիմյանը:
Մրցանակ է սահմանված մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողի համար:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: