Սկսում ենք «ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» 5-րդ հոբելյանական մրցաշարը

«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 10-ը հրավիրում են մասնակցելու «ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների ֆուտզալի 5-րդ հոբելյանական մրցաշարին:

Մրցաշարը կանցկացվի «Միկա» մարզահամալիրում: Կմրցեն լրատվամիջոցներից կազմված թիմերը, որոնց կմիանան նաև մեր ուժեղագույն շախմատիստներից, ըմբիշներից և շուբիզնեսի ներկայացուցիչներից կազմված թիմեր:

Մրցաշարը կազմակերպվում է 5-րդ անգամ: Այն իրականացվում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ. բոլոր խաղերն անշահախնդրորեն սպասարկում են բարձրակարգ մրցավարներ: Ֆինանսական աջակցությունը` Դանիայի միջազգային զարգացման գործակալության: Մրցաշարին աջակցում է նաև «Կոկա-Կոլա» ՀԲՔ Արմենիա ընկերությունը:

Մասնակցության պայմանները

— Մրցաշարին կարող են մասնակցել լրատվամիջոցների սիրողական ֆուտբոլային թիմեր: Արգելվում է թիմերի կազմում ընդգրկել այն աշխատակիցներին, ովքեր 2007-2011 թվականներին
հանդես են եկել ՀՀ ֆուտբոլի առաջնություններում:

— Յուրաքանցյուր լրատվամիջոց կարող է ներկայանալ 1 թիմով: Այն ԶԼՄ-ները, որոնք հնարավորություն չունեն սեփական ուժերով թիմ ստեղծել, կարող են միանալ այլ լրատվամիջոցների:

— Մասնակցության հայտը պետք է ներկայացնել մասնակիցների ցանկով, լրատվամիջոցը ներկայացնող ղեկավարի ստորագրությամբ և համապատասխան կնիքով: Հարկավոր է կից ներկայացնել նաև մասնակիցների անձնագիրների պատճեները:

— Հայտերն ընդունվում են մինչև 2011 նոյեմբերի 23-ը` ժամը 17:00: Դրանք պետք է ներկայացնել «Հույսի կամուրջ» ՀԿ գրասենյակ` Կորյունի 19 ա հասցեով, կամ ուղարկել aram-manukyan@mail.ru հասցեին:

Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև մրցաշարի կանոնակարգը ձեռք բերելու համար դիմել Արամ Մանուկյանին 077-18-18-38, 055-18-18-38, 010 56-01-43 հեռախոսահամարներով:

One Response

  1. […] об чемпионате можете найти здесь. Share this: Տարածիր: Сделай ШейрLike this:НравитсяБудьте […]

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: