Ամփոփվեց «Հավասար հնարավորություններ» լրատվամիջոցների 9-րդ մրցույթը

‎«Արևածաղիկ» հաշմանդամության խնդրի լուսաբանման 9-րդ մրցույթի Հատուկ մրցանակը շնորհվեց է Մերի Ալեքսանյանին, http://www.hra.am առցանց պարբերական «Հարգելի՛ Գրիգոր Ամալյան, բացե՛ք ձեր ականջները, որ լսեք մեր անձայն ձայնը» տեսանյութի համար

Դեկտեմբերի 9-ին կայացավ  «Հավասար հնարավորություններ» ԶԼՄ 9-րդ մրցույթի մրցանակաբաշխությունը: Ամենամյա մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելն է:

«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների հայտարարած լավագույն հրապարակման (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն և էլեկտրոնային) ամենամյա «Արևածաղիկ» մրցույթին այս տարի մասնակցել էր 44 լրագրող Երևանից և հանրապետության մարզերից: Ներկայացվել է 60 աշխատանք (40 տպագիր, 5 ռադիո, 15 հեռուստատեսային):

Հանձնաժողովի գնահատմանը կարող էին ներկայացվել 2010 թ. նոյեմբերի 20-ից 2011 թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը, որոնք պետք է հիմնված լինեին հաշմանդամության խնդիրների խոր և համակողմանի ուսումնասիրության վրա, վեր հանեին հաշմանդամություն ունեցող մարդկանց հիմնախնդիրները` ներկայացնելով դրանց հաղթահարման դրական օրինակներ, նպաստեին նրանց համար հավասար հնարավորությունների ստեղծման գաղափարին և պահպանեին հաշմանդամություն ունեցող մարդկանց նկարահանելու և ձայնագրելու էթիկան:

Թեև այս տարի ներկայացված էին նաև մուլտիմեդիային նյութեր, ժյուրին բոլոր աշխատանքները գնահատեց` ելնելով արդեն իսկ սահմանված անվանակարգերից և դասական մեդիայի չափանիշներին համապատասխան, նոր անվանակարգերը թողնելով հաջորդ` 2012-ի համար:

«Լավագույն տեսանյութ» անվանակարգում 1-ին մրցանակին արժանացավ  «Շողակաթ» հեռուստաընկերության լրագրող Լիանա Մինասյանը, 2-րդ մրցանակը շնորհվեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հասմիկ Սմբատյանին` ներկայացված տեսանյութի համար: «Ար» հեռուստաընկերության լրագրող Արմինե Օլեյանն արժանացավ 3-րդ մրցանակին:

Գնահատող հանձնաժողովը «Լավագույն տպագիր նյութ» անվանակարգում 1-ին մրցանակ չշնորհեց:  2-րդ մրցանակին արժանացավ Արփի Մաղաքյանը` haynews.am, 3-րդ մրցանակին` Փառանձեմ Հովհաննիսյանը` «Մեդիալաբ» լրատվական կայքերից:

Խրախուսական մրցանակների արժանացան «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Աննա Հայրապետյանը, «Անկախ» շաբաթաթերթի լրագրող Անի Գասպարյանը և Մանե Գրիգորյանը` haynews.am լրատվական-վերլուծական ինֆորմացիոն կայքից:

«Լավագույն ռադիոնյութ»  անվանակարգում մրցանակներ չշնորհվեցին:

Հատուկ մրցանակը շնորհվեց Մերի Ալեքսանյանին` hra.am առցանց պարբերականում զետեղված «Հարգելի՛ Գրիգոր Ամալյան, բացե՛ք ձեր ականջները, որ լսեք մեր անձայն ձայնը» նյութի համար:

Մրցանակաբաշխության ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շնորհակալագիր հանձնեց «Առավոտ» օրաթերթին հաշմանդամության խնդիրը պարպերաբար լուսաբանելու և հավասար հնարավորությունների գաղափարի տարածմանը հետամուտ լինելու համար:

This slideshow requires JavaScript.

2 Responses

  1. ապրեեեեեեեեեեեեեեեեք, լավ նյութերը միշտ էլ գնահատվում են, բայց այդ թեմաների շուրջ համոզված եմ, ոչ մի լրագրող մրցաակ ստանալու համար չէ, որ գրում է:

  2. […] Մրցանակաբաշխության ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շնորհակալագիր հանձնեց «Առավոտ» օրաթերթին հաշմանդամության խնդիրը պարպերաբար լուսաբանելու և հավասար հնարավորությունների գաղափարի տարածմանը հետամուտ լինելու համար:  krtutyun.wordpress.com […]

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: