Չեմպիոնը մնում է չեմպիոն…

Դեկտեմբերի 10-ին կայացավ «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների ֆուտզալի 5-րդ հոբելյանական մրցաշարի գավաթների հանձնման արարողությանը: 2011 թվականի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Epress.am թիմը: 2-րդ տեղը գրավեց «Չորրորդ իշխանությունը», 3-րդը`«Երկիր մեդիա» լրատվական թիմերը:

Մրցաշարը կազմակերպել էին «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ: Մրցաշարին աջակցում էին «Կոկա-Կոլա» ՀԲՔ Արմենիա ընկերությունը և Orange Fitness ակումբը:

Նախաձեռնության նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելն է: Հենց այս է պատճառը, որ արդեն ավանդույթ դարձած մրցաշարին մասնակցում են լրատվամիջոցների ներկայացուցիչներից կազմված թիմերը:

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 10-ը իրենց ուժերը չափեցին 12 թիմ` «Արմենպրես», «Հայկական ժամանակ»,  «Երկիր մեդիա», «Գիտունիկ», «Mamul.am», «Մեդիամաքս», «Չորրորդ իշխանություն», «Starsbyart.com», «Epress.am, «Օրդֆիլմ», «Արևածաղիկ» լրատվական թիմերը, որոնց միացել էր նաև մեր ուժեղագույն շախմատիստներից կազմված թիմը:

Փակման արարողությանը մասնակիցներին ողջունեց «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը.

— Շնորհավորում եմ բոլորիս, որովհետև այս մրցաշարին չկան հաղթողներ և պարտվողներ, հաղթում է գաղափարը: Դեկտեմբերի 10-ը նաև մարդու իրաավունքների միջազգային օրն է: Եվ հատկանշական է, որ հենց այսօր ենք ամփոփում մրցաշարի արդյունքները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը նշեց, որ նախարարությունն ամեն տարի բարի նախանձով է հետևում մրցաշարին.

— Գուցե հաջորդ տարի մենք էլ մեր թիմով մասնակցենք և խաղանք հանուն հավասար հնարավորությունների:

«Կոկա-Կոլա Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի տնօրեն Արա Բրուտյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և հավելեց.

— Մեր ընկերությունը միշտ կարոևրում է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությունը և շատ ուրախ ենք, որ արդեն 4-րդ տարին է, կարողանում ենք աջակցել այս մրցաշարին:

Եզրափակիչ խաղին հաջորդած մրցանակաբաշխության ժամանակ մրցանակներ հանձնվեցին նաև տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված մասնակիցներին.

Լավագույն դարպասապահ` Արթուր Առաքելով, «Չորրորդ իշխանություն»

Լավագույն պաշտպան` Էդուարդ Հայրապետյան, «Մեդիամաքս»

Լավագույն կիսապաշտպան` Սամվել Ջինանյան, «Երկիր մեդիա»

Լավագույն հարձակվող` Արամ Արոյան, epress.am

Մրցաշարի լավագույն գոլի հեղինակ` Դավիթ Նազարյան, epress.am

Մրցաշարի լավագույն ռմբարկու` Արտավազդ Գրիգորյան (8 գնդակ), «Երկիր մեդիա»

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ` Դավիթ Նազարյան, epress.am

Մրցաշարը լավագույնս լուսաբանելու համար շնորհակալագրեր ստացան «Չորրորդ իշխանություն» և epress.am լրատվամիջոցները:

Մրցաշարի հաղթողին ու մրցանակակիրներին ինչպես նաև անհատական անվանակարգերում հաղթողներին բրենդային նվերներ հանձնեց Կոկա կոլա ընկերությունը: Չեմպիոնի համար նվերներ էր պատրաստել նաև Օրանժ թենիսի և ֆիթնեսի ակումբը:

This slideshow requires JavaScript.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: