«Կրթություն բոլորի համար» լուսանկարների մրցույթ ՀՊՄՀ ուսանողների համար

«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները հայտարարում են լուսանկարների մրցույթ «Կրթություն բոլորի համար» խորագրով: Մրցույթին կարող են մասնակցել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բոլոր ուսանողները:

Մրցույթի նպատակն է բարձրացնել ուսանողների իրազեկությունը ներառական կրթության վերաբերյալ և խթանել ներառական կրթության հանդեպ նրանց ուշադրությունը:

Մրցույթի պահանջն է ներկայացնել հաշմանդամ կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության գործընթացը ներառական կրթություն իրականացնող դպրոցներում:

Լավագույն լուսանկարները կներկայացվեն համանուն ցուցահանդեսին:

Սահմանվածենհետևյալմրցանակները.

  • առաջին մրցանակ`50.000 դրամ:
  • երկրորդ մրցանակ`30.000 դրամ,
  • երրորդ մրցանակ`20.000 դրամ,
  • խրախուսական մրցանակներ` 10,000 դրամ:

Մրցույթինմասնակցելուհամարանհրաժեշտէներկայացնել`

  • մեկ տպագիր լուսանկար (A4-A2),
  • պրակտիկայի մասին հաստատող փաստաթուղթ Հայկական պետական մանկավարժական համալսարանից կամ ուսանողական գրքույկի պատճեն,
  • մասնակցության հայտը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հասմիկ Խաչերյանին` հեռ.` 56-01-43, 093494213, էլ. փոստ`hkhacheryan@bridgeofhope.am

Աշխատանքները ներկայացնել մինչև նոյեմբերի 20-ը, «Հույսի կամուրջ» ՀԿ գրասենյակ, Կորյունի 19 ա, 2-րդ հարկ:

Մրցույթն իրականացվում է «Կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Դանիայի միջազգային զարգացման գործակալության կողմից:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: