«Հավասար հնարավորություններ» հաշմանդամության թեմայով ԶԼՄ 10-րդ մրցույթը

«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները հայտարարում են «Հավասար հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, ֆոտոպատմություն, մուլտիմեդիա և էլեկտրոնային) ամենամյա «Արևածաղիկ» մրցույթն այս տարվա համար: Մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է:

Մրցույթին կարող են ներկայացվել 2011 թ. նոյեմբերի 20-ից 2012թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը:

Սահմանված են`
• գլխավոր մրցանակ լավագույն հրապարակման համար` բարձրակարգ համակարգիչ կամ համարժեք գումար,
• 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակ լավագույն հեռուստա-, ռադիոհաղորդման, մուլտիմեդիա և ֆիլմ, ինչպես նաև տպագիր նյութի համար
• հատուկ մրցանակ,
• խրախուսական մրցանակներ:
Մրցանակ են սահմանել նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Մրցանակները տրվելու են ոչ թե հեռարձակող ընկերություններին կամ խմբագրությանը, այլ լրագրողին:
Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել առավելագույնը 1 աշխատանք:
Մրցույթին չեն կարող մասնակցություն ունենալ նախորդ տարիների 1-ին տեղի մրցանակներ շահած լրագրողները: Խրախուսվում է անդրադարձը կամ հղումը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիային (ՀՀ-ում ուժի մեջ է մտել 2010թ. Հոկտեմբերի 22-ին):Նյութերը պետք է ներկայացնել մասնակցության հայտի հետ միասին, մինչև 2012թ. նոյեմբերի 21-ը, ժամը 16:00, «Հույսի կամուրջ» ՀԿ գրասենյակ Կորյունի 19ա, 2-րդ հարկ:
Արդյունքները կամփոփվեն, և հաղթող հրապարակումները մրցանակաբաշխության արարողությանը կներկայացվեն 2012 թ. դեկտեմբերին:

Մանրամասների համար դիմել Էդգար Ամիրխանյանին. հեռ.` 099 79 89 82, էլ. փոստ` edgar.amirkhanyan@gmail.com

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: