Դրամաշնորհային մրցույթ ԲՈՒՀ-երի համար

«Կրթություն բոլորի համար» ծրագրիշրջանակում հաշմանդամության հիմնախնդրի մասին իրազեկության բարձրացմանը նվիրված դրամաշնորհային ծրագրի հայտարարություն ՀՀ ԲՈՒՀ-երի համար

«Հույսի կամուրջ» հասարակական  կազմակերպությունը և «Առաքելություն Արևելք» դանիական օգնության և զարգացման միջազգային կազմակերպությունը ՀՀ  հետ համատեղ հայտարարում եմ դրամաշնոհային ծրագրի մրցույթ Հայաստանի պետական և հավատարմագրված ԲՈՒՀ-երի համար: Ծրագրերը պետք է ուղղված լինեն հաշմանդամության խնդրի մասին իրազեկության բարձրացմանը և նպաստեն հավասար հնարավորությունների ստեղծման գաղափարի տարածմանը: Ծրագրի շրջանակում կարող են կազմակերպվել հանդիպում-քննարկումներ, ֆիլմի դիտումներ և այլ միջոցառումներ` ուղղված

հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանը: Խրախուսվում են նաև հանրային ակցիաները:

Խնդրի նկարագրություն

Այսօր հաշմանդամություն ունեցող մարդիկ և նրանց ընտանիքները շարունակում են մնալ երկրի ամենախոցելի և անտեսված խավը, որը դուրս է մնում հասարակական կյանքի բոլոր գործընթացներից:

Համատարած անմատչելի միջավայրի պատճառով երեխաները և չափահասները մեկուսացած են հասարակությունից, չեն կարողանում լիարժեք մասնակցություն ունենալ հասարակական և մշակութային կյանքին: Որակյալ կրթության պակասը, մասնագիտական և բարձրագույն կրթության անհնարինությունը թույլ չեն տալիս նրանց մրցունակ քաղաքացի լինել և լուծել իրենց զբաղվածության հարցը:

Սակայն ֆիզիկական արգելքներն ու խոչընդոտները շատ ավելի հեշտ են հաղթահարվում, քան մարդկանց մտածողության մեջ հիմնավորված կաղապարները:

Հասարակության իրազեկության պակասը և կարծրատիպերը թույլ չեն տալիս համապատասխան վերաբերմունք և վարքագիծ դրսևորել տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց և նրանց կարողությունների նկատմամբ:

Տարբեր ոլորտներում ծրագրերը մշակվում և իրականացվում են առանց հաշմանդամություն ունեցող մարդու մասնակցության:

Ծրագրի հիմնական պահանջները

  • Ծրագրին կարող են դիմել ուսանողական խմբերը և ուս. խորհուրդները, ֆակուլտետի դեկանի կամ ռեկտորի լիազորությամբ:
  • Ծրագրի տևողությունը` մեկ ամիս (ցանկալի է նոյեմբերի 5-ից դեկտեմբերի 5-ը):
  • Ծրագրի բյուջեն չպետք է գերազանցի 600000 դրամը, որը կփոխանցվի ԲՈՒՀ-ի հաշվեհամարին:

Հայտերի ընդունման գործընթացը

  • Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 26-ը zara@bridgeofhope.am հասցեին ուղարկել լրացրած հայտը:
  • Ներկայացված հայտերը կուսումնասիրվեն և մրցույթում հաղթած ծրագրերի մասին հեղինակները կտեղեկացվեն մինչև նոյեմբերի 2-ը, որից հետո կկազմակերպվի խորհրդավություն կապված ծրագրի իրականացման, մոնիտորինգի և գնահատման, ինչպես նաև հաշվետվությունների ներկայացման համար:

Հայտերիընդունմանվերջնաժամկետնէս.թ. Հոկտեմբերի 26-ը:

Հավելյալտեղեկություններիհամարկարողեքդիմել`

«Հույսի կամուրջ» ՀԿ, Զարուհի Բաթոյանին` zara@bridgeofhope.am հասցեով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: