About

Սա «Հույսի կամուրջը» հասարակական կազմակերպության պաշտոնական բլոգն է, որի նպատակը ներառական կրթության և դրան հարակից ամենատարբեր սոցիալական հարցերի շուրջ հասարակության իրազեկության բարձրացումն ու նրա ցանկացած անդամի հետ ուղղակի ու կենդանի քննարկումների հնարավորության ապահովումն է:

«Հույսի կամուրջը» կազմակերպություն է բոլոր երեխաների ու երիտասարդների համար, եւ երեխաների հետ միասին աշխատում է ստեղծել խտրականությունից ու պատնեշներից ազատ միջավայր:

Կազմակերպությունը ստեղծվել է 1996 թվականին` օգնելու հաշմանդամ երեխաներին ու նրանց ծնողներին հաղթահարելու իրենց մեկուսացվածությունը եւ բոլորի հետ հավասար մասնակցելու հասարակական կյանքին:

Եթե սկզբում մեր ծրագրերը ուղղված էին հաշմանդամ երեխաներին ինտեգրելու իրենց ոչ հաշմանդամ հասակակիցների հետ, ապա այժմ դրանք ուղղված են ներառմանը: Հաշմանդամ մարդու համար սա նշանակում է ոչ միայն գտնվել  հասակակիցների մեջ, այլեւ հնարավորությունների առավելագույնի չափով նրանց հետ միասին մասնակցել հասարակական կյանքին: Մեր ծրագրերը միտված են ստեղծելու հավասար հնարավորություններ եւ բարենպաստ պայմաններ այդ նպատակին հասնելու համար:

Մեր առաքելությունը` պաշտպանել հաշմանդամ երեխաների եւ երիտասարդների իրավունքներն ու արժանապատվությունը եւ նպաստել նրանց սոցիալական ներառմանը Հայաստանի Հանրապետությունում:

Մեր նպատակները`

— Աջակցել կրթության մատչելիության եւ հավասար հնարավորությունների ապահովմանը հաշմանդամ և կրթության այլ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների եւ երիտասարդների համար:

— Հաշմանդամ երեխաներին աջակցել զարգացնել իրենց մտավոր, ֆիզիկական եւ հոգեւոր կարողությունները,ինչպես նաեւ համայնքում անկախ եւ լիարժեք ապրելու սոցիալական հմտությունները:

— Հայաստանի Հանրապետությունում գործող եւ կամ մշակվող տարբեր ռազմավարություներում, հայեցակարգերում, օրենքներում, գործընթացներում, ինչպես նաեւ հասարակական ընկալման մեջ եւ համոզմունքներում հասնել այնպիսի փոփոխությունների, որոնք վճռորոշ նշանակություն ունեն հաշմանդամ անձանց կյանքի որակի, հասարակական կյանքին համակողմանի մասնակցության ու հավասար հնարավորությունների ապահովման համար:

— Մշտապես զարգացնել կազմակերպության ինստիտուցիոնալ կարողություններն ու հզորությունները` առաջադրաված նպատակներին հասնելու համար:

Մեր գործունեության հիմնական ուղղությունները`

— կրթության մատչելիության ապահովում,

— սոցիալ-հոգեբանական եւ կրթական ծառայությունների իրականացում,

— շահառուների շահերի պաշտպանություն եւ ազդեցություն հաշմանդամության ուղղությամբ տարվող քաղաքականության եւ գործընթացների վրա:

«Հույսի կամուրջը» հավատում է, որ`

— Խտրականությունը հաշմանդամ մարդկանց նկատմամբ հնարավոր է վերացնել, եթե պետության եւ հասարակության կողմից դրսեւորվի համապատասխան կամք եւ ցանկություն` հետեւելով արդարության եւ հավասարության սկզբունքներին:

— Մարդն է ստեղծում խտրականությունը եւ մարդն էլ կարող է այն վերացնել:

— Աշխարհում ոչ ոք ապահովագրված չէ ոչ հաշմանդամությունից եւ ոչ էլ հաշմանդամ երեխայի ծնող դառնալուց, ուստի լուծելով հաշմանդամության հետ կապված հիմնախնդիրները` յուրաքանչյուր ոք անուղղակիորեն օգնում է ինքն իրեն:

«Հույսի կամուրջը» գիտակցում է, որ իր իրավունքներից օգտվելու հնարավորությունից զրկված լինելու պատճառով հաշմանդամ մարդիկ հասարակության ամենաաղքատ եւ խոցելի խումբն են եւ կմնան այդպիսին, քանի դեռ պաշտպանված չեն նրանց լիարժեք կրթության, առողջության պահպանման, լիարժեք մասնակցականության, աշխատանքի եւ արժանապատիվ կյանքի իրավունքները եւ հավասար հնարավորությունները:

……………………………………………………………………

“Bridge of Hope” is an NGO for all children and together with all children works to build environment free from barriers and discrimination.

“Bridge of Hope” Non-Governmental organization was established in 1996 to help children and youth with disabilities and their parents to overcome their isolation and to help them participate in community life on an equal basis with others. While “Bridge of Hope” has long been a mainstreaming placement for children and youth with disabilities, today the focus is on inclusion. This means not only allowing children with disabilities to be in close proximity to their typically developing peers, but also maximizing their full participation in the program. Our programs are directed to create equal opportunities and improve the conditions for children with disabilities so that they can achieve their own goals free from physical and attitudinal barriers.

Our Mission:

Protect rights and dignity of children and youth with disabilities and their families and support their social inclusion in the Republic of Armenia.

Overall Objectives:

— Support in providing access to education and equal opportunities for children and youth with disabilities and other educational special needs.

— Support children with disabilities in developing their mental, physical, psychological abilities and social skills for independent living and full participation in their respective communities.

— Promote changes in policies, practices, ideas and beliefs to respond the rights and dignity of persons with disabilities and their families and to have a major impact on the quality of their lives.

— Strengthen BoH NGO’s institutional and organizational capacities to reach its overall objectives.

Main Directions of Activities:

— access to education

— psycho-social and educational community based services

— advocacy and policy influencing.

Our principles:

“Bridge of Hope” believes that

— It is possible to eradicate discrimination towards children with disabilities in Armenia if the state and the society will demonstrate willingness to follow the principles of equality and justice.

— The man gives birth to discrimination and the man can eradicate it.

— No one in the world is insured from disability or becoming a parent of a child with disability so solving problems that the persons with disabilities face in everyday life, we insure indirectly ourselves.

“Bridge of Hope” realizes that

People with disabilities and their families are the poorest and the most vulnerable part of the population and will continue to be like that until their basic rights to education, health, participation, jobs and a decent life are protected.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: